26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երազախաբ լինելուց երբեք զավակ չի ծնվում


Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր եւ Ալիեւի միջեւ հուսալի օպերատիվ կապ է հաստատվել:

«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, և կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին և, եթե իրենց կողմից լինի` ինձ: Այնպես չէ, որ հրադադարի ամեն խախտման դեպքում կապի մեջ ենք մտնում, ըստ անհրաժեշտության»,- ասել է Փաշինյանը:

Սահմանին իրավիճակը ՀՀ վարչապետը աննախադեպ հանգիստ է որակել, ասել է, որ դա կարելի է կապել Դուշանբեում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ:

Իհարկե, Փաշինյանը ճիշտ է, այն առումով, փառք Աստծո, նշված ժամանակահատվածում հակառակորդի դիպուկահարը նշան չի բռնել, բայց արդյո՞ք սա նշանակում է, որ սահմանին աննախադեպ հանգիստ է, արդյո՞ք կրակոցների ինտենսիվության նվազումը դրա վկայությունն է:

Իրականում՝ ոչ, որովհետեւ նույն տեմպով Ադրբեջանը շարունակում է առաջնագծում ինժեներական աշխատանքները: Այս մասին Առավոտ օրաթերթին նախօրեին Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրայամյանն էր ասել:

Հասկանալի է, որ հենց այնպես ինժեներական աշխատանքներ չեն տարվում, հենց այնպես զինտեխնիկա ու մարդկային ռեսուրս չեն տեշաշարժում, ի վերջո, հենց այնպես Ռիչարդ Միլսը գնալուց առաջ «հող խաղաղություն դիմաց» թեզը չի վերակենդանացնում, որքան էլ Փաշինյանն այն որակի «հեռացողի» խոսք:

Սա, թերեւս պիտի հասկանա նաեւ վարչապետի պաշտոնակատարը, որ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարն է։ Հուսանք՝ հասկանում է, բայց հասկանալով հանդերձ՝ հավատում էլ է Ալիեւի խոսքին, մի մարդու, որը ոչ վաղ անցյալում Երեւանը վերադարձնելու հայտարարություն էր անում։

«Երեւանը մեր պատմական տարածքն է, եւ մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք մեր պատմական հողեր: Սա մեր քաղաքական ու ստրատեգիական նպատակներից է, որին մենք է պետք է հասնենք կամաց-կամաց», – սա նույն Ալիեւն էր հայտարարել, այո, նույն ինքը, որի հետ Փաշինյանը «հուսալի» կապ է հաստստել։

Կարիք չկա ասելու, որ նրա այդ հայտարարությունը անհեթեթություն է, ուղղված է ներքին լսարանին եւ այլն, բայց անհեթեթություն լինելով հանդերձ,  դա քաղաքական ու ստրատեգիական նպատակ է, ու հայաստանյան «թավշյա» իրողությունները հազիվ թե ոգեշնչած լինեն  Ալիեւին այնքան, որ հրաժարվի այդ նպատակից։

Ակնհայտ է, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ թնջուկն ավելի է խճճվում, ակնհայտ է, որ այն ավելի լայն շահեր է շոշափում, քան Արցախը, Հայաստանը, Ադրբեջանն են։

Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները հենց այնպես չի ակտիվացել, որ հենց այնպես չի նախ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին, ապա նաեւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին ուղարկում տարածաշրջան։ 

«Հոկտեմբերի 20-ին ես մեկնում եմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան, որպեսզի հանդիպեմ գործընկերներիս եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ՝ անվտանգության մի ամբողջ շարք հարցերով ամերիկյան շահերն առաջ մղելու համար»,- Թվիթերում հենց այնպես չի գրում Բոլթոնը։

Եվ վերջապես, հայկական մամուլում հենց այնպես չի հայտնվում 2-րդ ու 3-րդ նախագահների հանդիպման մասին տեղեկությունը «երկուսն էլ ունեն մտահոգություն, թե ինչ զարգացումներ են տեղի ունենալու նաեւ Ղարաբաղի շուրջ, եթե օղակն Իրանի հարցում ավելի սեղմվի» դիտարկմամբ։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ