26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կեղծ է

Երբ ՀՀՇ-ն եկավ իշխանության, նրանք չգիտեին՝ ինչ անել այդ իշխանության հետ, գաղափար անգամ չունեին: Բայց ՀՀՇ իշխանության գալու պահին հենց իշխանության եկած ՀՀՇ կազմում կային մի քանի ներքին հակակշիռներ, բացի ներքին հակակշիռներից, նրանք չգնացին ծայրահեղության ու չիմանալով ինչ անել ու ինչպես անելու չգիտենալը կոծկելու համար չստեղծեցին կեղծ օրակարգ, կոմունիստական սկզբունքներով ստեղծված Գերագույն Խորհրդի ցրման:

Նրանք լավ գիտակցում էին, որ որքան էլ ապականված հասարակարգի ու բարքերի սկզբունքներով է ընտրվել Գերագույն խորհուրդը, միևնույնն է այնտեղ կան շատ բանիմաց, գրագետ ու խելացի մարդիք, որոնք կօգնեն երկրի կառավարման հարցում: Եվ բացի այդ, նրանք էլ էին զգում Գերագույն Խորհուրդը որպես հակակշիռ ունենալու անհրաժեշտությունը:

Նիկոլի ԱԺ ցրելու օրակարգը կեղծ օրակարգ է, այն չունի ոչ իրավական, ոչ քաղաքական ու ոչ էլ տնտեսական հիմնավորում: Այս օրակարգը ստեղծվել է այն բանի համար, որ չգիտեն ինչ անեն այն իշխանության հետ, որը հանկարծ թափվեց իրենց գլխին:

Հակաօրինական, առանց օրենքների բազա ստեղծելով, հենվելով միայն վոլյունտարիզմի վրա, երկիրը կտանի ցնցումների ոչ միայն ներքին տնտեսական կյանքում, այլ նաև արտաքին հարաբերություններում:

Հայրապետ Արիստակեսյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ