11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռոբերտ Քոչարյանի առաջին քայլը. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով’ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1- ի գործով մեղադրյալի կարգավիճակում հայտնվելուց հետո հայտարարեց ակտիվ քաղաքականու­թյուն մտնելու մասին, սկսել է հանդիպումներ անցկացնել: Նպատակը խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ միավորում ձեւավորելն է: Միայն թե, ինչպես պնդում են օրաթերթի աղբյուր­ները, Քոչարյանը հիմնականում հանդիպում է «մարդ-կուսակցությունների» նախագահների հետ: Քոչարյանն այս ընթացքում ընդունել Է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, «Համաձայնություն» կուսակցության նախագահ Աարգիս Ավետիսյանին, «Ազգային անվտանգություն» կուսակ­ցության Նախագահ Գառնիկ Իսագուլյանին: Օրաթերթի հետ զրույցում այդ կուսակցությունների ղեկավարները չեն հերքել Քոչարյանի հետ հանդիպման փաստը: Ի դեպ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ նախկին նա­խագահ Գալուստ Սահակկյանն էլ ասել է, որ եթե Քոչարյանն ակտիվ քաղաքականության մեջ մտնի եւ այնպիսի խնդիրներ առաջադրի, որը իրենց ծրագրին մոտ է, գուցե համագործակցություն սկսեն:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ