19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

«Իմ խաղի մասին դու պետք է կարծիք հայտնես». Մխիթարյանը՝ «Արսենալի» երկրպագուին

Լոնդոնի «Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բրենտֆորդի» դեմ խաղից հետո զրուցել է լոնդոնյան ակումբի փոքրիկ երկրպագուի հետ:

-10 բալային համակարգով գնահատիր «Արսենալի» խաղը:

-Կգնահատեմ 8 միավոր, եթե իհարկե գոլ ընդունած չլինեինք, գուցե նաև 9: Այս պարագայում ամենակարևորը այն է, որ մենք անցանք հաջորդ փուլ:

-Ինչպե՞ս կգնահատեք Բերնդ Լենոյի ելույթը:

-Դե սա Լենոյի երկրորդ հանդիպումն էր: Նա այսօր հիանալի աշխատանք կատարեց և ցույց տվեց, որ նա ամեն պահի պատրաստ է կանգնել դարպասին: Մենք նրան պետք է օգնենք ադապտացման հարցում:

-Իսկ քո խաղի մասին ի՞նչ կասես:

-Իմ խաղի մասին դու պետք է կարծիք հայտնես:

-Դու հիանալի էիր այսօր:

-Շնորհակալություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ