27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շուկայում վաճառվում են կեղծ թթվասերեր. Ռուբեն Հայթյան

«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիթորինգի եւ մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը կաթնամթերքի իրացման շուկայում լուրջ խնդիրներ է տեսնում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա սպառողներին ամենից շատ մտահոգող մի քանի խնդիրներ առանձնացրեց. ««Արզնի» ընկերությունը 3 տեսակ թթվասեր է արտադրում, որոնցից 2-ը թթվասեր չեն, բայց ինքը գրում է թթվասերային մթերք, մթերքի վրա էլ փակցնում են դրոշմանիշը, ու քաղաքացին չի տեսնում, որ դա թթվասեր չէ։ Երբ խանութներին ասում են, իրենք պարզաբանում են, որ ֆակտուրայով իրենց թթվասեր է հանձնվում, սակայն դա թթվասեր չէ, ավելին՝ նույնն է, որ կաթնաշոռի վրա գրես թթվասեր ու վաճառես»,-փաստեց Հայթյանը:

Հայթյանը խոսքը ուղղելով ՍԱՊԾ-ին ասաց, որ պետք է հետևեն և վերացնեն նման նմանակումները, որն արդեն մեկ ամսից ավել է կա:

Նա նշեց, որ հայտնի է այն, որ արդեն 2-3 տարի է ներկրում են բուսական յուղերի խառնուրդ․« Սա նորմալ երևույթ է, սակայն դրա վրա չպետք է գրեն կարագ կամ նմանեցնեն կարագի, քանի որ գույնը, հոտը, անգամ, արտաքին տեսքը նման է կարագի, զուտ մասնագետը կարող է տարբերել ու հասկանալ, որ դա կարագ չէ։ Մենք ի հայտ ենք բերում, բայց չենք տեսնում, որ խնդիրը վերանա»,- շարունակեց Ռուբեն Հայթյանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ