Հանցավոր անգործություն
ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակից է նախկին պատգամավոր,կրթության և գիտության նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայտարարել է, որԵրևան վերադառնալուն պես բանակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ Ազգային ժողովը ցրելու նպատակով:ՀՀԿ-ն թեև հայտարարում է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն ԱԺ-ն լուծարելու հիմքեր չի տեսնում։ Ազգային ժողովի մյուս խմբակցություններն էլ հայտարարում են, որ կողմ են արտահերթ ընտրություններիանցկացման: Այս իրավիճակում որքանո՞վ է իրատեսականխորհրդարանի լուծարում:
-Ես նախ չեմ կարծում, որ Հայաստանում խորհրդարան ցրելու անհրաժեշտություն կա: Դա այսպես կոչված հեղափոխական ուժերի կապրիզն է: Խորհրդարանում որևէ արգելք չկա, որ կառավարության օրենքներն ու նախաձեռնությունները տապալվեն, այսինքն խորհրդրանը նորմալ գործում է, ոչ մի խնդիր չունի: Վարչապետը խորհրդարանում ունի մեծամասնություն իր կոալիցիոն գործընկերների և ՀՀԿ-ից դուրս եկածների հետ միասին:
Այսինքն, կա խորհրդարանականմեծամասնություն և կոալիցիոն իշխանություն, մնացածը զուտ կապրիզ է: Երևանի ավագանու նտրությունների արդյունքներն իրենց ոգևորել են և իրենք ուզում են առիթն օգտագործել ու, այսպես ասած, ամբողջական իշխանություն սահմանել բոլոր ոլորտներում:
Ըստ իս՝ դա չի կարելի թույլտալ: Ես կտրուկ դեմ եմ խորհրդարանի լուծարման որևէ տարբերակի, որովհետև որևէ տարբերակ իրականում չկա, ինչ էլ լինի՝ մտացածին ու արհեսատական է: Այսինքն, բանակցեն, չբանակցեն, ուժային միջամտություններ լինեն, հրաժարականներ լինեն և այլն, այդ բոլորն իմպրովիզներ են:
-Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ այս պահին կառավարման համակարգում ճգնաժամային իրավիճակ է, որից կարել է դուրս գալ միայն արտահերթ ընտրություններով: Այսինքն, սա կե՞ղծ թեզ է:
-Միանշանակ, այդպիսի բան չկա: Ներկայումս Հանրապետական խմբակցությունն Ազգային ժողովում մեծամասնություն չէ, խորհրդարանում էլ ճգնաժամ չկա: Ճգնաժամ կլիներ, եթեկառավարության ներկայացրած բյուջեն կամ որևէ նախագիծ չանցկացվեր, արհեստականորեն չկայանային նիստերը և այլն: Դա կլիներ ճգնաժամ, իսկ այժմ քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա:
-Այսօրա ելույթում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ երբ ինքը պետքէ ընտրվեր վարչապետ, ԱԺ-ում 4 վստահելի քվե ուներ, որոնցիցմեկն իրենն էր: Ստացվում է՝ վարչապետը ցանականում է իրվստահելի քվենրն ավելացնել խորհրդարանում:
Ես վարչապետի ելույթը չեմ լսել, սակայն ակնհայտ է, թե նա ուր է գնում: Ի՞նչ հեղափոխություն, ի՞նչ բան, սովորական մարդկանց մի խումբ եկել է իշխանության՝ իրավիճակից ելնելով և ՀՀԿ-ի հանցավոր անգործության արդյունքում:
Հանրապետական կուսակցությունը ոչինչ չի արել այս ամիսներին և իշխանությունը նվիրել է համապատասխան մարդկանց: Վարչապետ էին ուզում, տվեց ՀՀԿ-ն, Երևանի քաղաքապետարանն էին ուզում, էլի տվեց ՀՀԿ- ն, հիմա էլ խորհրդարանն են ուզում, դա էլ որ տանք, հետո ասելու են՝ գիտեք, դատական համակարգում ես վստահելի դատավորներ չունեմ, եկեք համակարգը լուծարենք: Ինչքան հնարավոր է շուտ պետք է զսպել այդ թիմի ախորժակը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում