14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանի տիկնոջն էլ. Հրապարակ

Երեկ թերթը գրել էր այն մասին, որ հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթւսրյւսնին ՀՀ իշխանությունը զրկել է դիվանագիտական անձնագրից։ ԱԳՆ-ից մեկնւսբանություն չէր ստացվել, քանի որ պատասխանատուներն ԱՄՆ-ում են՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին։ Պատասխա­նելով թերթի հւսրցին՝ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյսսլ, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր. «Դա անձնական տվյալ է, չեմ կարծում, որ հրապարակման ենթակա է, միայն կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ 254 դիվանագիտական անձնագիր չեղարկվել Է»։ Երեկ թերթը նոր մանրամասներ է իմացել այս չեղարկման հետ կապված։ Անձնագրերի չեղարկման որոշումը եղել Է մոտ 2 ամիս առաջ, սա­կայն 2 օր առաջ ՀՀ ԱԳՆ-ից գրություններ են հղվել ՀՀ դիվանագիտական ծւսռայություններին. «Խնդրում ենք դեսպանընկալ երկրների համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ դեսպանընկալ երկրում տեղակայված եւ համատեղության կարգով ՀՀ-ում հավատարմագրված պետությունների դեսպանություններին տեղեկացնել, որ կից ներկայացվող ՀՀ դիվանագիտական անձնագրերը ճանաչվել են անվավեր»։

Իսկ ցանկում շատ ուշագրավ անուններ կան, ինչպես, օրինակ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան, արձակագիր Զորի Բալայան, ԱԺ աշխատակազմի ղեկա­վար Արա Աադաթելյան, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյան։ Բոլոր նախկին պատգամավորները, նախարարներն ու մարզպետները, ինչպես նաեւ վարչապետները, այդ թվում՝ Հրանտ Բագրատյանը, Կարեն Կարապետյանը, զրկվել են դիվա­նագիտական անձնագրերից։ Ցանկում են նաեւ Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, շատ այլ նախկին պաշտոնյաներ։ Հիշեցնենք, որ դիվանա­գիտական անձնագիր կարող Է տրամադրվել ցանկացած անձի՝ ՀՀ վարչապետի որոշմամբ։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ