23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Յուրաքանչյուր չորրորդ ամերիկացին հեռացրել է Facebook-ը հեռախոսից

Անձնական տվյալների հետ կապված սկանդալը փչացրեց սոցիալական ցանցի հեղինակությունը և հարկադրեց օգտատերերից շատերին վերանայել իրենց տեսակետները գաղտնիության վերաբերյալ:

ԱՄՆ-ի օգտատերերի 26% -ը հեռացրել է Facebook բջջային հավելվածը սմարթֆոններից: Այս մասին ասվում է Business Insider-ի նոր ուսումնասիրության մեջ:

Հարցումն անցկացվել է Pew հետազոտական կենտրոնի կողմից՝ մայիս և հունիս ամիսներին, 4500 ամերիկացիների շրջանում: Պարզվել է, որ 26% -ը հեռացրել է սոցիալական ցանցի հավելվածը սմարթֆոնից, 42%-ը դադարել է մշտապես այցելել Facebook՝ նորություններ ստուգելու և կարգավիճակը թարմացնելու համար: 54% -ն էլ կարգավորել է իր էջի գաղտնիությունը՝ պրոֆիլը օտար մարդկանց համար փակելով, աղտնաբառը փոխելով և կասկածելի էջերից դուրս գալով:

Pew-ի եզրակացություն միանշանակ էր. Cambridge Analytica-ի հետ սկանդալից հետո ամերիկացիները սկսեցին ավելի կասկածամտորեն վերաբերվել սոցիալական ցանցին: Դրանից բացի, Facebook-ից հրաժարվելուն նպաստեց նաև #deletefacebook (#հեռացնելֆեյսբուքը) ֆլեշմոբը, որին աջակցում էին ԱՄՆ-ում հայտնիներից շատերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ