27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Թավշյա հեղափոխությունը» ամբողջ Հայաստանի վրա ազդեց, բացի մեր մարզից. Արարատի մարզի բնակիչների բողոքը

Այսօր Կառավարության դիմաց Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանց բողոքի պատճառը ոռոգման ջրի խնդիրն էր:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց, որ իրենց հարցերին լուծում չեն տալիս, օրական չորս-հինգ հոգու են ջուր տրամադրում այն դեպքում, երբ 300 տնտեսություն ոռոգման ջրի կարիք ունի:

«Մեր խնդիրը վաղուց է եղել, ամեն անգամ ասել են՝ այսօր կլուծենք, վաղը կլուծենք, ու մինչ օրս լուծում չկա: Ընդամենը չորս հոգու են ոռոգման հնարավորություն տալիս, 300 հոգի ոռոգման ջրի կարիք ունի իր տնտեսության համար, ե՞րբ հերթ կհասնի»,-ասացին բնակիչները:

Իսկ, թե համայնքապետն ի՞նչ է առաջարկում, բնակիչներն ասացին. «Համայնքի ղեկավարն ի՞նչ անի, մեզ նման գալիս է բողոքի, ինքն էլ է հող մշակում, եթե մարզպետին չի հետաքրքրում, համայնքապետն ի՞նչ անի»:

Հարցին, թե վերջերս Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում էր, այդ հարցը բարձրաձայնվե՞լ է, բողոքի ակցիա իրականացնողները հայտնեցին, թե ո՞վ իրենց կթողնի գնալ Նիկոլ Փաշինյանի մոտ. «Ո՞վ է թողնում, ոչ ոքի չեն թողնում: Քանի անգամ բողոք ենք ներկայացրել, թող լուծեն, հուլիս ամսից այս բողոքները կան: Մեր գյուղը բարձր դիրք ունի, ամեն օր ասում են՝ ինչ-որ մի սարք փչացավ, սուտ են ասում, գանձումներն անում են, դնում են գրպանները»:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ասացին, որ կառավարությունից պահանջում են  լուծում տալ իրենց խնդրին. «Թող մեզ ապահովեն ոռոգման ջրով, բերքը չորանում է աչքիս առաջ, այգիներիս 90 %-ը չոր է»:

Համայնքի բնակիչների հետ զրուցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը, լսեց խնդիրը և ասաց, որ քիչ անց պատասխան կտա նրանց պահանջների մասին:

Նարեկ համայնքի բնակիչներից մեկն ասաց, որ Հայաստանում փոփոխություններից հետո իրենց մարզում ոչինչ չի փոխվել:

««Թավշյա հեղափոխություն» ասվածը ամբողջ Հայաստանի վրա ազդեց, բացի մեր մարզից, մեր մարզը դարձել է սուպերհանրապետական, երեք անգամ եղել եմ մարզպետի մոտ, ջրային տնտեսություն, կառավարություն, իրենք զբաղվում են ժողովրդին կուտ տալով, խաբում են, իսկ փող տանելուց լավ են, գարնանից մինչև այսօր մեշոկով փող ենք տալիս, իրենց տված ջրի համեմատ 90 տոկոս ավել փող ենք տալիս»,-ասաց բնակիչը:

Բնակիչներից մեկն էլ հայտնեց, որ մարզպետ Գարիկ Սարգսյանն իրենց չի ընդունել. «Ասում է՝ մեկ հոգի կարող է գալ: Ամբողջ մարզից մեկն է իր ժողովուրդը, մենք իր ժողովուրդը չենք»:

Միքայել Նահապետյանն ասաց, որ խոսել է Ջրպետկոմի ղեկավարի հետ, խնդիրը կլուծվի, «Բարձրանամ հարցերն ու խնդիրը ճշտեմ, ձեզ կհայտնեմ»:

Բնակիչներն ասացին, որ ջուր կա, գումարները վճարվում են, հետևաբար պահանջում են անհապաղ լուծել ոռոգման ջրի հարցը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ