28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

”Զգույշ պետք է լինել”

Անդրանիկ Իսահակյանը Facebook-յան իր էջում գրել է.

”Հետևում եմ ”Դեմ եմ”-ի հանրահավաքին, ու մոտս աստիճանաբար անոլոգիաներ են հասունանում՝ սկզբի էտապի Մայդանի հետ: Ինքներդ դատեք. Մայդանում էլ սկզբում ներկա էին տարբեր ու բազմազան քաղաքական հայացքների տեր քաղաքացիներ, որոնք միավորվել էին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Հայաստանում այդ գաղափարը պարտադիր կուտակայինի դեմ պայքարն է, իսկ Ուկրաինայում ԵՄ-ի հետ ասոցացումն էր:

Հետո եկան կուսակցական ներկայացուցիչները, որոնք աստիճանաբար բազմազանացրեցին շարժման պահանջներն ու քննարկվող հարցերի ցուցակը: Ուկրաինայում շարժման սկսվելուց մի քանի շաբաթ անց դրան միացան արդեն ընդդիմադիր կուսակցությունները՝ իրենց առաջնորդներով ու կողմնակիցներով, ինչը շեշտակի ավելացրեց թե՛ Մայդանում ներկա մարդկանց թիվը, թե՛ պահանջներից ցանկը:

Հայաստանում ”Դեմ եմ”-ը սկզբում քաղաքացիական նախաձեռնություն էր, իսկ այսօր արդեն տեսնում ենք մեր ընդդիմադիր ու ոչ իշխանական բոլոր կուսակցությունների վերնախավին, իսկ դատելով շարքերից հնչող կոչերից, այնտեղ արդեն վառ արտահայտված կուսակցական ակտիվն էլ է ներկա՝ ՀԱԿ-ական, ժառանգական, ԲՀԿ-ական…

Հաջորդ էտապում Մայդան դուրս եկան արդեն ծայրահեղականներն ու ազգայնականները, սադրանքներով ու բախումներով իրենց հեգեմոնիան հաստատեցին ու տոտալ պետական կոլլապսի հասան: Հիմա մեզ մոտ դեռ այդ էլեմենտները նկատելի չեն, համենայն դեպս, իրենց մասին չեն հայտարարում, բայց կրկնում եմ, սցենարը մեկին մեկ կրկնվում է ու մտահոգությունների տեղիք որ հաստատ ունենք:

Ես չեմ ուզում, որ այս ազնիվ գաղափարը վերածվի տարբեր քաղաքական ու ծայրահեղական ուժերի շահարկման ու դիվիդենտներ քաղելու թեմայի ու առավել ևս, չեմ ուզում, որ վերածվի ապակայունացման ու նոր արյունահեղության գործիք: Զգույշ է պետք լինել”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ