27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ ներկայացված բողոքները կարող են լրացուցիչ վնաս հասցնել Ռուսաստանին

”Եթե ԱՄՆ-ը և ԵՄ պետությունները որոշեն լուրջ քաղաքական և տնտեսական վնաս հասցնել Ռուսաստանին, ապա Ուկրաինայի կողմից միջազգային դատական ատյաններում Ռուսաստանի դեմ ներկայացված բողոքները կարող են դրա համար լրացուցիչ նախադրյալներ ստեղծել: Այս տեսանկյունից, քաղաքական ու տնտեսական առումով բավականին ներգործուն կարող է լինել նաև Խորհրդային Միության արտերկրում գտնվող ունեցվածքի վերագնահատման ու վերաբաշխման պահանջով՝ Ուկրաինայի կողմից ընդդեմ Ռուսաստանի ներկայացման ենթակա հնարավոր հայցադիմումը: Ես ինքս մասնակցել եմ ԱՊՀ երկրների ԽՍՀՄ-ից մնացած սեփականության բաժանմանն ու արտաքին պարտքի մարմանը նվիրված ԱՊՀ երկրների պատվիրակությունների բանակցություններին և լավ եմ հիշում, որ հատկապես Ուկրաինայի պատվիրակությունն էր սովորաբար դեմ հանդես գալիս ռուսական կողմի առաջարկած զրոյական տարբերակին, որի համաձայն՝ Ռուսաստանն իր վրա էր վերցնելու ԽՍՀՄ բոլոր պարտքերի մարումը, բայց և դառնում էր ապամոնտաժված կայսրության արտասահմանում գտնվող ամբողջ գույքի սեփականատերը: Այժմ Ուկրաինայի իշխանություններն ասում են, որ այդ զրոյական տարբերակն իրենք չեն ընդունել ու չեն ստորագրել, իսկ դա նշանակում է, որ նրանք կարող են բավական յուրօրինակ հետևանքներ խոստացող մի իրավական գործընթաց սկսել: Այստեղ արժե նաև ասել, որ ռուսներից բացի, այն ժամանակ դժվար թե ԱՊՀ երկրներից որևէ մեկը իրական պատկերացում ունենար, թե ԽՍՀՄ-ն արտասահմանում որքան ունեցվածք է ունեցել: Ենթադրվում էր, որ եղած ունեցվածքի արժեքը 1991-92թթ. գներով անցնում էր 100 միլիարդ ԱՄՆ դոլարից, սակայն չի բացառվում, որ շահագրգիռ վերահաշվարկի դեպքում այդ ունեցվածքի արժեքն էապես աճի: Իսկ դա նշանակում է, որ գույքաբաժանման գործընթացի արդյունքների վերանայման պահանջով կարող են հանդես գալ նաև ԱՊՀ այլ պետություններ ու Ռուսաստանից դատական կարգով խլվեն տարբեր շինություններ՝ դեսպանությունների, առևտրային ներկայացուցչությունների շենքեր: Այս համատեքստում նշված գործընթացն առավել ցավոտ կարող է լինել հատկապես մասնավորեցված պետական գույքի պարագայում՝ վստահաբար բազմաթիվ, նախկինում պետությանը պատկանող շենքեր, շինություններ, հողամասեր ժամանակին շահավետորեն մասնավորեցվել են ճարպիկ պետական պաշտոնյաների կողմից ու հիմա այդ պատմությունները կարող են ջրի երես դուրս գալ”,-Facebook-յան իր էջում գրել է ԼՂՀ նախկին Ագ նախարար Արման Մելիքյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ