06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Մինասյանը խորհուրդ տվեց չենթարկվել ավելորդ միջամտությունների

ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից Ազատության հրապարակում ելույթ ունեցավ Արծվիկ Մինասյանը, ով ևս մեկ անգամ երիտասարդներին շնորհակալություն հայտնեց այս պայքարի համար: Նա խոստացավ մարտի 28-ին Սահմանադրական դատարանում փորձել հաստատել, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է։

”Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր երկրում հաստատվի մի կարևոր փաստ, որ ցանկացած իշխանություն պետք է առաջնորդվի սեփական ժողովրդի ցանկությամբ, պետք է հաշվի առնի հայ ժողովրդի, հայ քաղաքացու շահը և իր ցանկացած գործողությամբ բացառապես նպաստի, որ մարդը, քաղաքացին, ժողովուրդն ունենան բարեկեցիկ կյանք”:

Պատգամավորը նաև խորհուրդ տվեց չենթարկվել ավելորդ միջամտությունների, ըստ որոնց քաղաքական ու քաղաքացիական ուժերը տարբեր ձևով են մտածում։ ”Եթե միավորվենք՝ կունենանք հաղթանակ, իսկ մենք միավորվել ենք, այս օրվա բազմահազարանոց ցույցը դրա ապացույցն է, պետք է բռունցք լինենք և կհաղթահարենք,  կձևավորենք կարևոր նախադեպ, որ հայ քաղաքացին ու հայ մարդը կարող է իր իշխանությունը հաստատել”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ