07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Եթե վարչապետն ասի, որ նման բան չկա, ես ներողություն կխնդրեմ. Հրանտ Բագրատյան/վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը համարում է հիմարություն ու անհեթեթություն: Ազատության հրապարակում նա խոսեց այս մասին. ‘’Ես հիմա մի բան եմ ասում ու եթե վարչապետն ասի, որ նման բան չկա, ես ներողություն կխնդրեմ’’,-ասաց նախկին վարչապետն ու շարունակեց. ‘’Նման բան աշխարհում չկա, չի կարելի մեզ նվաստացնել, սա ռեֆորմ չէ, հիմարը նա է, ով սա ներդնում է: 45 տարով նման գործիք աշխարհում չկա, եթե մենք ֆինանսավորում ենք անգամ դեպի Մարս թռչող արբանյակը: 20 տարուց ավել չեն տալիս պարտք, 45 տարին նոնսենս է, գինեսի ռեկորդ, կատարյալ հիմարություն: Առաջարկում եմ՝ թող ասեն, որ սենց բան կա աշխարհում ու ես տելեվիզրով կուկառիկու կկանչեմ ‘’:

Բագրատյանը հայտարարեց, որ դեռ պատգամավոր
ընտրվելուց կառավարությանը հայտնել էր, որ պարտադիր կուտակային համակարգի ներդրումը անհեթեթություն է:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ