19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

”Էս նեղ մաջալին ժողովրդին դուրս ես հանում փողոց, որ Քոչարյանին բերես, ինչ անես”/վիդեո/

Ազատության հրապարոկում ընթացող հանրահավաքի ժամանակ ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ Վահան Բաբայանը: Նա հրապարակ հրավիրեց վարչապետ Տիգրան Սարգսյանին: ‘’Թող ինքը գա այստեղ ու տեսնի, թե ինչքան մարդ կա այստեղ, թող աչքերը բացեն և տեսնեն, որ ժողովուրդը միասնական է, նրան  հաղթել չի լինի’’,-ասաց նա:

Բաբայանի խոսքով` ժողովուրդը միայն Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին չէ, որ դեմ է: Դիմելով պաշտոնյաներին` նա նկատեց.

‘’Թող հիմա նայեն այն պաշտոնյաները, ովքեր իրենց կաբինետներից դուրս չեն գալիս, թող տեսնեն, թե ինչքան միասնական է ժողովուրդը: Ես չեմ ուզում այստեղ հնչեցնել քաղաքական այլ հայտարարություններ, բայց որ պարտադիրը պետք է ոտքը քաշի և հեռանա, դա անպայման է’’:

Facebook-յան իր էջում լրագրող Կարմեն Դավթյանն, անդրադառնալով այս  ելույթին, գրել է. ‘’Վայանն է խոսում… ու միանգամից վարչապետից… մի գոռա Վայան, լսվում է… Վայան? էս նեղ մաջալին ժողովրդին դուրս ես հանում փողոց, որ Քոչարյանին բերես, ինչ անես… դա թվում է , թե Քոչարյաննէ գալու… նայիր Մայդանը… միտինգը դուք կանենք, տեր կկանագնի միստր Հեֆերն ու Պորոշենկոն,.. 

Հ.Գ. Բա ասում էին միտնիգը քաղաքական չէ?…
Չնայած Ծառուկյան Գագոն եւ յուր Վայանը ինչ քաղաքական?’’:

Վահան Բաբայանի ելույթը՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ