23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նազենի Հովհաննիսյանը փրկեց Լիլիթ Մակունցին. Իրավունք

Մեր օրերում կարեւորը՝ «սելֆիի ժամն» է, եւ թեպետ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշել էր, որ նախւսձեռնության հեղինակը Մշակույթի նախարարությունը չէ, բայց հրավիրել էր բոլոր հայտնիներին՝ մասնակցելու սելֆիաժւսմին։ Այո, կարծրատիպեր կոտրող մշակնախարարի կամ նոր կառավարության կրեւստիվ կոլեկտիվի կարծիքով՛ 27-ամյա անկախ հանրապետության ամենամեծ ձեռքբերումը սելֆիի ձողերն ու բջջւսյիններով ինքնանկար անելու հնւսրւսվորությունն էր, այլ ոչ թե տոնական զորահանդեսը։

Ի դեպ, հիշո՞ւմ եք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությւսն օրերին հաղորդավարուհի, դերասանու­հի ՆԱԶԵՆԻ ՀնՎՀԱՆՆԻԱՅԱՆԻՆ էր ազգս քննադատում, թե ինչու «դուխով» ստատուսներ չի գրում սոցցանցերում։ Իսկ այսօր նա այն քչերից մեկն էր, որ Լ. Մակունցին փրկեց կատարյալ տապալումից։ Այսպիսով՝ հայտնիների հետ սելֆին սկսվեց եւ ավարտվեց՝ Նազենի Հովհւսննիսյանի եւ երգչուհի ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԻ հետ լուսանկարվելով։ Մի պահ էլ հրապարակում հայտնվեց ՀՀ ժողովրդական արտիստ ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԸ։ Իսկ մնացածը, մեղմ ասսւծ, սաբոտաժի էին ենթարկել նախարարի հրավերն ու առաջար­կը, այդ թվում նրանք, ովքեր այս իշխանափոխության հա­մար կոկորդ էին պատռում հարթակներից։ Դե, իհարկե, անվճար մեկ ժամվա վատնումը «դուխով» հայտնիների սրտով չէր կարող լինել։

Պարզվում է՝ հրապարակում Ձմեռ պապիկների, տելեպուզիկների կամ հեքիաթի հերոսների հետ նկարվելու փոխարեն, այդ դերում հւսյտնված հայտ­նիների շարքում էին նաեւ կառավարության ներկայացու­ցիչները։ Ընդ որում՝ բացառապես միայն նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են։ Այսպիսիով՝ հրապարակում հայտնվեցին ՀՀ առաջին ւիոխվարչապետ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ եւ փոխվարչապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ, ապա ՀՀ կրթության եւ գիտության նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՐՒՆՅԱՆԸ, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար ԱՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ, վարչապետի աներձագ պատգամավոր ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ եւ էլի մի քանի պաշտոնյաներ։ Իսկ ժողովուրդը հերթով, շարքով, կարգով հասնում էր նրանց վրա ու պահանջում. «Պարոն, իմ էրեխու հետ Էլ սելֆիի ժամ արեք»։

Հւսվելենք նաեւ, որ «սելֆիի ժամին» Լիլիթ Մակունցը մնաց ընդամենը րոպեներ, շրջեց անտիմշակութային տաղավարներում, որոնցից մեծ մասում խորոված, քյաբաբ ու շաուրմա Էր բուրում եւ հեռացավ։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ