27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Եթե դրսից ուզենան՝ Հայաստանում Մայդան կլինի

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշեց, որ այս պահին Հայաստանում ամենաուժեղ ընդդիմությունը “Դ!եմ եմ ” քաղաքացիական նախաձեռնություն է: Սակայն նա հնարավոր է համարում, որ քաղաքական ուժերը փորձեն  քաղաքական ուղղվածություն տալ այս շարժմանը.”Նույն Մայդանը, էնպես չի որ քաղաքական ուժեր սկսեցին: Սակայն Մայդանի հետևանքը շատ ծիծաղելի է, քանի որ այնտեղ պայքարի  դուրս եկավ ժողովուդը: Հետո ժողովրդին շատ կեղտոտ ձևով՝ որպես թնդանոթի միս օգտագործեցին: Մի օլիգարխին եկան փոխարինելու մյուս օլիգարխները: Սա է խնդիրը… ”:

Քոչարյանի դիտարկմամբ  “Դ!եմ եմ ” շարժումը պետք է Մայադանի դեպքերից դասեր քաղի.”Երկողմանի դասեր, թե ընդդիմության և թե իշխանության: Էն կողմից չդառնա գործիք, իսկ էս կողմից ծիծաղի առարկա”:

Քաղտեխնոլոգը կարծում է, որ Մայդանի արյունալի դեպքերը միայն մեկ դեպքում կարող են տեղափոխվել Հայաստան.”Եթե դրսից ուզենանա, որ Հայաստանում լինի Մայդան: Որևիցէ գեոքաղաքական կենտրոնից: Եթե ուզենան կլինի, եթե չուզենան ոչ մի դեպքում՝ Հայաստանում Մայդան չի լինի”,-հավելեց Քոչարյանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ