14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արտակ Զեյնալյանն այցելել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ՝ շնորհավորելու

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Լույս» դաշինքի ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանն այցելել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ՝ շնորհավորելու հաղթանակի կապակցությամբ:

Լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով որպես ավագանու անդամի թեկնածու առաջադրված Գայանե Աբրահամյանը:

«Սա իսկապես բոլորիս հաղթանակն է, արդար ընտրություններ, որտեղ հաղթողը միայն ՀՀ քաղաքացին է»,-լուսանկարին կից գրել է թեկնածուն:

Հրապարակված լուսանկարում երևում է նաև «Լույս» դաշինքի երկրորդ համար, դաշինքի շտաբի ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով ուղեկցում է Արտակ Զենյալյանին:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող երևանցիների 43.65 տոկոսը: Ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել, սակայն նախնական տվյալներով ձայների ճնշող մեծամասնությամբ առաջատարն «Իմ քայլը» դաշինքն է, որի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ