Պոլիտեխնիկի դեպքից հետո ռեկտորները խուճապի են մատնվել. Հրապարակ
“Հրապարակը” գրում է, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը ոչ կոռեկտ է համարում իր նախորդի` Արա Ավետիսյանի կատարած չարաշահումները:
“Նա հավաստիացրել է, որ Արա Ավետիսյանից հետո պաշտոնավարելու որևէ խնդիր չի ունենա: Հիշեցնենք, որ ութ ամիս շարունակ Պոլիտեխնիկի աշխատակազմը պայքարում էր Արա Ավետիսյանի դեմ, և մարտի 18-ին տոնեցին երկար սպասված հաղթանակը: Նկատենք, որ Պոլիտեխնիկի պատմությունը նախադեպային է մյուս ռեկտորների համար, ովքեր այս դեպքից հետո խուճապահար փորձում են շտկել իրենց արած-չարածը, քանի դեռ իրենց կոլեկտիվների համբերության բաժակը չի լցվել”,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: