06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ոսկու շուկայում տաղավարները թանկանում են. կրճատումներ կան. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով` Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը վերջերս շուկայում գործող մի քանի ոսկերչական արհեստանոցների տնօրենների հետ պայմանագիր է կնքել, ըստ որի՝ նրանք ապրիլի 1-ից պետք է վճարեն տաղավարների 60-100 տոկոսով ավելացված վարձը:

“Մյուս մասի հետ շուկայի տնօրինությունը, պայմանագիր կկնքի ապրիլի 20-ից հետո, որպեսզի նրանք էլ մայիսի 1-ից սկսեն վճարել:

Հիշեցնենք, որ “Ժողովուրդ”-ը օրեր առաջ գրել էր, որ շուկայի տնօրենն իր այս քայլը պատճառաբանել էր՝ նշելով, որ թանկացումներն անհարժեշտ են էլեկտրաէներգիայի ենթակայան կառուցելու համար: Սակայն, այս ամենի արդյունքում տուժում են աշխատակիցները, ովքեր ազատվում են աշխատանքից: Ոսկու շուկայում արդեն մեկ ամիս է, ինչ կրճատումներ են ընթանում”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ