06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հենրիկ Նավասարդյանը տարօրինակ կերպով ծիկրակում էր. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ երեկ իրենց թղթակիցը Օպերայի տարածքում ուշագրավ դեպքի է ականատես եղել. Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը Օպերայի մոտ գտնվող կրպակի հետևից հետևում էր տրանսպորտի եռուզեռին։ 

“Ընդ որում, նա իրեն, պահում էր տարօրինակ կերպով, կանգառի հարևանությամբ գտնվող կրպակի հետևից ծիկրակում էր, թաքնվում, անհանգիստ հետ ու առաջ քայլում և այսպես շարունակ։ Ու տպավորություն էր, թե նա ինչ-որ մեկից վախեցած թաքնվում է։

 “Ժողովուրդ”-ի հետ զրույցում Հենրիկ Նավասարդյանն իր այս քայլը բացատրեց հետևյալ կերպ. “Կրպակի հետևից չեմ հետևել, այլ չվացուցակի մոտ կանգնել և հետևել եմ երթուղայինների աշխատանքին, թե որքանով են բարեխիղճ աշխատում””,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ