03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հզորանում են ԱԻՆ արձագանքման կարողությունները

Մարտի 21-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ. hայաստանյան ներկայացուցչության կողմից Աղետի փաթեթի ամբողջական գույքի հանձնման պաշտոնական արարողությունը:

ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում ԱԻ նախարար Ա. Երիցյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ստորագրեցին աղետի փաթեթի հանձնման վկայականը։

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ պետդեպարտամենտի մարդասիրական ծրագրերի գրասենյակի տնօրեն Ջերրի Օբերնդորֆերը, Քաունթերփարթ Ինթերնեշնլ Ինկ. հայաստանյան ներկայացուցչության ՀՄՕԾ-ի տնօրեն Արմինե Խաչատրյանը, տեղական և միջազգային ծրագրեր ներկայացնող հյուրեր:

ԱԻ նախարարը, ողջունելով Քաունթերփարթ Ինթերնեյշնլ կազմակերպության այս նախաձեռնությունը, նշեց, – Այն պարագաները, որ այսօր հանձնվում են Արտակարգ իրավիճակների նախարարությանը, օգտագործվելու են հանուն փրկության: ԱՄՆ կառավարության և, ընդհանրապես, դեսպանատան հետ մեր համագործակցությունը շատ արդյունավետ է: Օգտվելով առիթից, ևս մեկ անգամ իմ շնորհակալությունն են հայտնում մեր գործընկերներին։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր խոսքում նշեց. – Այսօրվա միջոցառման նպատակն է Արտակարգ իրավիճակների նախարարությանը փոխանցել աղետի փաթեթները, որոնք դուք կօգտագործեք շատ տարիներ։ Այդ փաթեթներում ներառված իրերն ու պարագաները կօգնեն ձեզ հզորացնելու աղետներին դիմակայելու ձեր կարողությունները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, նախարարությանը, Ձեր թիմին` այն աշխատանքի համար, որ իրականացնում եք:

Քաունթերփարթ Ինթերնեշնլ Ինկ. հայաստանյան ներկայացուցչության ՀՄՕԾ-ի տնօրեն Արմինե Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով նախարարությանը, եզրափակեց. <<Աղետի այն փաթեթը, որն այսօր փոխանցվեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը, միմիայն օգնելու է ավելի արդյունավետ կատարել Ձեր աշխատանքը>>:

Ստորագրման արարողությունից հետո նախարար Երիցյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին ԱԻՆ շարահրապարակում, որտեղ նախարարության աշխատակիցները ներկայացրեցին աղետի փաթեթում ներառված գույքը. պատգարակներ, ձմեռային և աշնանային քնապարկեր, փչովի ներքնակներ, առաջին բուժօգնության պարագաներ և այլն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ