22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Հարցաքննվել են Արթուր Վանեցյանը եւ Տարոն Մարգարյանը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է հայտնի գաղտնալսման գործով: Այս մասին ԱԺ-ի 100-ամյակի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նա.

«Ես չեմ կարող որեւէ բան ասել: Ես փաստաթուղթ եմ ստորագրել նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին»:

Արթուր Վանեցյանը տեղեկացրեց նաեւ, թե «Երևան» հիմնադրամին առնչվող քրգործի շրջանակներում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է և ընդունել, որ եղել են «որոշակի խախտումներ»:

Վանեցյանի խոսքով՝ այդ գործի քննության արդյունքում պետբյուջե պետք է վերադարձվի շուրջ 1 միլիարդ 800 միլիոն դրամի չափով գումար, ինչի համաձայնությունը հիմնադրամի տնօրենն արդեն տվել է:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ