24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Սահմանախախտ թուրք տղայի հայրը գալիս է Հայաստան՝ որդուն տանելու. Ermenihaber.am

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը «Ermenihaber.am»-ի հետ զրույցում հայտնեց, որ որդին ազատ է արձակվելու, և նա պատրաստվում է սեպտեմբերի 24-ին գալ Հայաստան՝ տղային տանելու: 

«Որդիս տուն է գալիս: Ինձ Հայաստանից փաստաբանը զանգահարեց և ասաց, որ  որդիս «արդարացվել է», կարող եմ գալ  և տանել: Երկուշաբթի Հայաստանում կլինեմ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ջանք գործադրեցին որդուս վերադարձը ապահովելու համար»,-ասաց Մուստաֆա Օզմենը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենը հուլիսի 24-ին հատել էր հայ-թուրքական սահմանը և կալանավորվել: Նա Թուրքիայի Աքյայայի շրջանի Քյուչուքդուրդուրան գյուղի բնակիչ է: 

Ումութ Ալի Օզմենի դեպքը թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել էր սեպտեմբերի 13-ին, երբ «Hürriyet» թերթի լրագրող Իսմայիլ Սայմազը «Բաց թողեք Ումութ Ալիին» վերնագրով հրապարակման մեջ մանրամասներ էր հաղորդել 16-ամյա տղայի մասին, ասելով որ վերջինս սահմանը հատել է զուտ հետաքրքրությունից դրդված:

Աղբյուր`    Ermenihaber.am

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ