18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Դաունի համախտանիշի միջազգային օրն է

Աշխարհում ամեն տարի 3000-5000 երեխա ծնվում է Դաունի համախտանիշով: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ այս օրը նշվում է 2012 թվականից`  Դաունի համախտանիշով ապրող մարդկանց խնդիրները բարձրաձայնելու, հասարակությունում նրանց դերը կարևորելու նպատակով:

Դաունի համախտանիշի միջազգային օրվա 2014 թվականի  խորհրդանիշը երեք զույգ գուլպաներն են` շերտավոր, գույնզգույն, որոնք նման են քրոմոսոմների: Նրանք, ովքեր ուզում եմ իրազեկման միջոցառումներ կազմակերպել, կարող են հագնել երեք զույգ գուլպա և բացատրել ինչու են դա անում: Անհրաժեշտ է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը  Դաունի համախտանիշի նկատմամբ և բարելավել այն ունեցող երեխաների կյանքի որակը:

21 թիվը պատահական չի ընտրվել. 21-րդ ավելորդ քրոմոսոմն է, որ առաջացնում է այս համախտանիշը:

Դաունի համախտանիշով երեխաներն ավելի դանդաղ են զարգանում, քան մյուսները, բայց նրանք լիովին սովորելու ունակ են, և շատերը նույնիսկ կարող են մասնագիտություն ձեռք բերել, ունենալ ընկերներ և զուգընկերներ, վարել լիարժեք և անկախ կյանք: Այդ համախտանիշով հիվանդ երեխաները ծնողների հոգատարության և աջակցության, բժշկական օգնության և խորհրդատվության, ինչպես նաև հասարակության աջակցության շնորհիվ նաև կարող են լուրջ ձեռքբերումների հասնել:

Հայաստանում Դաունի համախտանիշով երեխաների վերականգնողական բուժումն իրականացվում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի «Արբես» առողջության կենտրոններում, նաև մարզային մասնաճյուղերում, «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում»` բազմամասնագիտական խմբի միջոցով, ինչպես նաև ներառական մանկապարտեզներում և դպրոցներում:

Մեր հասարակության մեջ դեռևս պահպանվում է այս հիվանդության խարանը և նման երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունքը:

Սակայն ճիշտ և ժամանակին կազմակերպված  վերականգնողական բուժումը և  շրջապատի վերաբերմունքի փոփոխությունը մեծապես կնպաստեն հասարակության մեջ այս երեխաների լիարժեք ինտեգրմանը:

          Դաունի համախտանիշով երեխայի ծնվելու հավանականությունն ավելի բարձր է տարիքով մեծ ծնողների մոտ: Ուստի, հիվանդության կանխարգելման նպատակով երեխայի ծնունդը պլանավորելուց առաջ զույգերին խորհուրդ է տրվում անցնել բժշկագենետիկական խորհրդատվություն:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ