23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում կարգելվի և՛ տեղական, և՛ միջազգային բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը. Ս. Ֆարմանյան

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը շրջանառության մեջ է դրել բուքմեյքերական գրասենյակների գործունեության, գազալցակայաններում գործող խաղային ապարատների մասին օրենքի նախագծեր, այս մասին պատգամավորը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։

Գրառման մեջ ասվում է.

Քիչ առաջ, պաշտոնապես շրջանառության մեջ դրեցի, իմ կարծիքով, պատմական օրենքների նախագծեր, որոնցով՝

1. Մեր երկրում օրենսդրորեն կարգելվեն և՛ տեղական և՛ միջազգային բուքմեյքերական գրասենյակների (տոտալիզատորների) գործունեությունը: Խոսքը վերաբերում է և՛ գրասենյակների միջոցով և՛ ինտերնետային եղանակով այդ գործունեության իրականացմանը ՀՀ տարածքում: Օրենքի ուժով ՀՀ տարածքում կարգելափակվեն տեղական և օտարերկրյա նման ընկերությունների կայքէջերը և օրենքից դուրս կհայտարարվեն նման գրասենյակները:

2. Օրենքի ուժով կվերանան գազալցակայաններում գործող «ապարատները», որոնց գործունեությունն այսօր էլ, իրականում, հակասում է օրենքի պահանջներին:

3. Նման գործունեություն ընդհատակյա կազմակերպումը կհամարվի քրեորեն պատժելի արարք և՛ կազմակերպիչների և՛ մասնակիցների համար: Կազմակերպիչների համար, բնականաբար, շատ ավելի խիստ քրեական սանկցիաների տեսքով:

4. Օրենքն ուժի մեջ կմտնի 2019 թ. ապրիլի 1-ից, ինչը հնարավորություն կտա ոլորտում ներգրավված ընկերություններին վերակազմակերպելու իրենց բիզնես գործունեությունը, իրենց միջոցներն ուղղելու տնտեսության իրական հատվածում ներդրումային ծրագրերի նախագծմանը, իսկ ոլորտում ներգրավված աշխատողներին՝ լուծելու աշխատանքային խնդիրները (ՀՀ վարչապետի հայտարարության համաձայն միայն ՏՏ ոլորտում այսօր առկա է 4000 թափուր աշխատատեղ և այն աճի միտում ունի):

5. Մինչ նախագծերի փաթեթի քննարկումը ԱԺ համապատասխան հանձնաժողովում, իմ կողմից կառաջարկվի ԱԺ-ում կազմակերպել հանրային լսումներ այս թեմայով՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

6. Թեև ներկայացված փաթեթի հիմնավորումները երկաթյա են ու անխոցելի, սակայն, շնորհակալ կլինեմ, եթե անձնական նամակագրությամբ ինձ ուղարկվեն, անգամ անանուն, լրացուցիչ մարդկային պատմություններ մերօրյա այդ քաղցկեղի ողբերգական հետևանքների, նաև մասնագիտական կարծիքներ այդ խնդրի բարեհաջող կարգավորման միջազգային փորձի մասին:

7. Անձնական նամակագրությամբ խնդրում եմ տեղեկացնել նաև ԱԺ նախատեսվող լսումներին ձեր մասնակցության ցանկության մասին՝ նշելով ձեր անունը, ազգանունը և հեռախոսահամարը: Նաև խնդրում եմ նշել ձեր մասնագիտական կամ ոչ մասնագիտական առնչությունն ու կապը խնդրո առարկայի հետ:

8. Կառավարության նիստում ՀՀ վարչապետի այսօրվա հայտարարությունները խնդրո առարկայի վերաբերյալ լավատեսության մեծ հիմքեր են տալիս՝ ենթադրելու, որ կառավարությունն այս նախագծերին կտա միանշանակ դրական եզրակացություն:

Հաջողություն մեզ բոլորիս այս կարևոր հարցի լուծման գործում: Չեմ կարծում, որ ԱԺ-ում կամ կառավարությունում կգտնվի գեթ մեկ պատգամավոր կամ նախարար գործընկեր, ով դեմ կլինի, որ այս հարցերը մեր երկրում իսկապես լուծվեն, այլ ոչ թե տպավորություն ստեղծվի, որ լուծվում են»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ