11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հաշվարկը խիստ վտանգված է․ 168 Ժամ

Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ նախընտրական պայքարի թեժացումը բոլորովին պատահական չէ: Եթե քարոզար­շավի մեկնարկին ակնհայտ էր, որ ՔՊ թեկնա­ծուն ունենալու է ջախջախիչ հաղթանակ տա­նելու բոլոր հնարավորությունները, ապա հընթացս պարզ դարձավ, որ ճնշող քվեներով Երևանի քաղաքապետ ընտրվելու և այդ հիմ­քով արտահերթ ընտրությունների կազմա­կերպման համար Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից անմիջապես հետո հրաժարական տալու և ԱԺ-ն պարալիզացնելու հաշվարկը խիստ վտանգված է:

Թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գաղտնի հարցումները ցույց են տվել, որ թե­պետ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկ­նածու Հայկ Մարությանը մնում է ֆավորիտը, սակայն պոտենցիալ ձայներն արագ նվազում են: Հայկ Մարությանին հետապնդում է Նաիրա Զոհրաբյանի վարկանիշը, աճել է նաև Արտակ Զեյնալյանի և Դաշնակցության թեկնածու Միքայել Մանուկյանի պատկառելի ձայներ ստա­նալու շանսերը: Ըստ ամենայնի, ընտրությունների արդյունքում Հայկ Մարությանը կդառնա քաղաքապետ, բայց ստացված ձայների քվեն չի բավարարի Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմա­կերպելու համար վա-բանկ գնալու:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։ 

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։ 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ