18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ջրի սակագինը պիտի նվազեր, սակայն բարձրանում է. սպառողները կբողոքե՞ն

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը և  Սպառողների խորհրդատվական կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը խոսեցին   “Երևան Ջուր” ընկերությանը  դիմած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ՝ ջրի սակագինը 7 դրամով բարձրացնելու առաջարկի և դրա սպասվող հետևանքների մասին: 

Սպառողների իրավունքների պաշտպանները հանրությանը բողոքի ձայն բարձրացնելու կոչ անում: Կարեն Չիլինգարյանը նշեց, որ ջրի սակագինը կազմվում է մի քանի բաղադրիչով՝ սղաճ, տարադրամի փոխարժեք՝ 40-ական տոկոս, էլ. Էներգիայի ծախս՝ 10 տոկոս: Նա տեղեկացրեց, որ իրենք դեմ են եղել տարադրամի փոխարժեքի ներգրավածությանը:

Սպառողների միության նախագահի դիտարկմամբ՝ ջրառը ֆանտաստիկ թիվ է, իսկ մենք գործնականում դրա մոտ 20 տոկոսն ենք օգտագործում, 80 տոկոսը կորչում է: Արդյունքույմ հանրությունը  աշխատանքի արդյունք չի տեսնում: Պողոսյանը հավաստեց, որ  գոյություն ունի աուդիտ, դրա արդյունքները պետք է հրապարակվեն, որպեսզի ավելի առարկայական խոսեն: 

Պողոսյանը տեղեկացնում է, որ 10 տարի առաջ  մշակված ծրագրի համաձայն՝ ջրի սակագինը պիտի 3-րդ  տարուց պիտի  սկսեր նվազել և 10-րդ տարում մենք պետք է ունենային արդեն 1 խորանարդի դիմաց 95 դրամ:Սակայն գնի նվազեցման փոխարեն հակառակը ամեն բան արվում է, որ այն բարձրացվի:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ