27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Կառավարության հրաժարականից հետո…/վիդեո/

”Ես չեմ կարծում, որ 4 քաղաքական ուժերի մեջ կան մարդիկ, ովքեր մտածում են, որ դրա արդյունքում կարող է պառակտվել այս միավորումը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն` արձագանքելով իշխանության կողմից հնչող տեսակետին, թե 4 խմբակցությունները, որոնք պատարստվում են ապրիլի 28-ի քառօրյայում անվստահություն հայտնել կառավարությանը, չեն ասում, թե ով պետք է լինի իրենց վարչապետը, քանի որ գիտեն` այդ դեպքում քառյակը կկազմաքանդվի:

Սարգսյանը հիշեցրեց, որ մարտի 1-ի հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մաս չեն կազմելու ստեղծվող կառավարության և ինքն էլ է կարծում, դա ճիշտ մոտեցում է: ”Հաջորդ կառավարությունը պետք է գիտակցի, թե նախկինն ինչու է հեռացվել ու միասնական մեր ծրագիրը պետք է պարտադրվի կառավարությանը, որը պետք է ձևավորվի այս կառավարության հեռացումից հետո”,-նշեց ՀԱԿ պատգամավորը:

Վերջինիս խոսքով` հաջորդ կառավարությունն իրենք դիտարկելու են որպես անցումային, որ կիրականացնի անցումային ծրագիր, որը կտանի արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների: ”Դրանից հետո, եթե կարդարացնի իր գոյությունն ու վստահություն կներշնչի, չի բացառվում, որ հետագայում դառնա մեր կողմից ընտրված կառավարություն”,-նկատեց նա:

Սարգսյանը շեշտեց, թե կարևոր չէ, որ քաղաքական ուժերը ներգրավված կլինեն անցումային կառավարության մեջ: Նա նաև չի բացառում, որ ՀՀԿ-ից ևս մարդիկ ներգրավված կլինեն այդ կառավարության կազմում:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ