16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ընդդիմությունից մնացել են կղզյակներ, որոնք հենվում են օլիգարխիայի վրա. քաղտեխնոլոգ

 Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նկատեց, որ Հայաստանում ներքաղաքական կոչվածը  վաղուց դարձել է զվարճանք, քանի որ այդպիսի ուժերը դասական իմաստով վաղուց դարձել են դատարկություն:

‘’Մնացել են կղզյակներ, որոնք երկու կողմից էլ հենվում են օլիգարխիայի կամ քաղաքականության մեջ մտած ինչ որ ֆինանսական ռեսուրսների վրա’’:

Հրաժարվելով դիտարկումներ անել ներքաղաքական զարգացումների շուրջ Քոչարյանը նշեց, որ այս պահին լուրջ վերլուծություններ կարելի է անել արտաքին քաղաքական դաշտում;

‘’Ղրիմի զարգացումներին կարելի է անդրադառնալ և այս կամ այն չափով զուգահեռներ  անցկացնել Ղարաբաղի հետ: Նմանություն շատ է: Աշխարհում նմանատիպ պրոցեսներ են գնում ու նստում լուրջ քաղաքական դեմքերը ասում են դա իրար հետ կապ չունի: Ես չեմ հասկանում սա’’,-ասաց քաղտեխնոլոգը հավելելով.’’Ուկրաինայի հանրային հեռուստատեսությամբ գնացել է հաղորդում, որտեղ նստած են չգիտեմ ովքեր և լուրջ քննարկում են անում, որտեղ նշվում է, որ Հայաստանը, որպես պետություն գոյություն չի ունեցել, Պյոտրնա նվիրել և այլն’’:

Քաղտեխնոլոգը մատնաշում է ակնհայտ նմանությունը Ղարաբաղի և Ղրիմի հարցի շուրջ.’’ Հիսուն տարի առաջ Խրյուշչովը Ղրիմը նվիրել է Ուկրաինային, ինչպես հարյուր տարի առաջ Ղարաբաղը նվիրվեց Ադրբեջանին”:

Քաղտեխնոլոգը համաեմատական եզրույթներ գտավ անգամ Կոսովոյի հետ ասելով .’’ Եթե Քերին գա Հայաստան պետք է նրան հարցնել Կոսովոն ինչով է հատուկ և Ղարաբաղը ինչու հատուկ չի”:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ