23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դաշնակիցներ կորցնելու ծանր հետեւանքները. Ժողովուրդ

Մայիսին Աժ-ն, հաստատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, համաձայնեց մեկ տարվա ըն­թացքում Աժ արտահերթ ընտրություններ անցկացնելու դրույթին: Սակայն հիմա չի բացառվում, որ այդ ընտրությունները տե­ղի չունենան: Համենայն դեպս, այս հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փաստի առաջ:

Բանն այն է, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչական թոհուբոհում Փաշինյանի կառավարության անդամ ուժերի միջեւ կրքե- րը լարված են, նրանք միմյանց հասցեին մեղադրանքներ ու սպառնալիքներ են հնչեցնում: Եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ համաձայնության կառավարությունը կանգնած է փլուզման եզրին իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր դաշնակիցներին կորցնե­լու ճանապարհին:

Արդեն իսկ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում խորհրդարանում առկա ուժերից ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Ելք»-ում ներկայացված մի քանի պատգամավորներ դեմ են արտահայտվում արտահերթ ընտրություններ անցկաց-1 նելուն’ասելով թե կարող են դեմ քզե֊յրսել այդ կապակցությամբ նախագծերին:

Այսինքն՝ Փաշինյանը եթե նախաձեռնի սահ­մանադրական փոփոխություններ (դրանում նախատեսելով Աժ ինքնալուծարման համար դրույթներ), միգուցե չկարողանա Աժ-ում այն անցկացնել: Մյուս կողմից Աժ-ն գործող սահմանադրության դեպքում կարող է իրավունքի ուժով արձակվել, եթե վարչապետը հրաժարական ներկայացնի ու երկու անգամ նոր վարչապետ չընտրի: Բայց այս հեռանկարն էլ վտանգավոր է, քանի որ այդ դեպքում հնարավոր է ներպալատական հեղաշրջում իրականացվի. ՀՀԿ-ն կարող է այլ թեկնածու առաջադրել եւ խորհրդարանական մյուս ուժերի հետ այլ վարչապետ ընտրել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ