06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատասխան եք տալու երկիրը ոստիկանական-ԱԱԾ-ական բռնապետության վերածելու համար

Նիկոլ, ուրեմն գլուխդ պատերով կտաս ու խելքդ գլուխդ կհավաքես, քանի դեռ ուշ չէ… Ձեր օգտին է խորհուրդս: Օլիգարխների թիկնապահներն աչքիս լուսը չեն, աչքիս գրողն են, բայց ամենավերջին հանցագործին անգամ, որի մեղքը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված է, պատերով տալու իրավունք չունեք, սա աֆրիկյան ինչ-որ մի հետամնաց պետություն չէ… Ամաչում եմ, որ իմ երկրի վարչապետը դուք եք: Ավելին. միայն օլիգարխների թիկնապահների դեմ չէ, որ գործի եք դրել պետության ռեպրեսիվ մեքենան… Ո՞րն է ձեր չափանիշը, թե որևէ մեկը ոտնձգություն է կատարել մեր երեխաների ապագայի նկատմամբ, դո՞ւք եք որոշելու… Փաստորեն հրապարակայնորեն թույլատրելի եք համարում ֆիզիկական հաշվեհարդարը և, չգիտակցելով, լեգիտիմացնում եք այն նաև ձեր նկատմամբ… Ու դեռ ժողովրդավարությունի՞ց և օրենքի՞ց եք խոսում… Այդ ո՞ր օրենքով է նախատեսված պատերով տալ: Ակնհայտ է, որ որևէ լավ տեղ չտանող հիստերիայի մեջ եք, ձեզ երևի ֆյուրերի դերում եք կարծում:

Հիշեք` ինչ-որ ցանեցիք, տասնապատիկն եք հնձելու և, ուշ թե շուտ, պատասխան եք տալու երկիրը ոստիկանական-ԱԱԾ-ական բռնապետության վերածելու համար: Լրագրող Արթուր Հովհաննիսյանն է արձագանքել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ