16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Զավեշտալի է. ի պատասխան Ուկրաինայի դեսպանին

”Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան հայտարարել է, որ ”Ուկրաինան չի ընդունում Ղրիմի հանրաքվեն և դրա արդյունքները, քանի որ այդ գործընթացը խախտում է Ուկրաինայի սահմանադրությունը”:

Փորձենք Սահմանադրության գերակայության հարցին մոտենալ այլ տեսանկյունից` դիտարկման մեջ չդնելով Ղրիմում կայացած հանրաքվեի` ուկրաինական սահմանադրությանը համապատասխանել-չհամապատասխանելու հանգամանքը:

Առաջին հարցադրումը, որ առաջ է գալիս հետևյալն է. արդյո՞ք ուկրաինական սահմանադրության մեջ տեղավորվում էր այն գործընթացը, ինչը տեղի էր ունենում ”Մայդանում”` գործընթացի մեկնարկից մինչև այժմ:

Արդյո՞ք աջ սեկտորի ներկայացուցիչները, ուկրաինական սահմանադրության դրույթներից ելնելով էին ծեծում, ստորացնում, աշխատանքից ազատում տարբեր չինովնիկների, ապա տեղում նշանակում կադրեր` բացառապես իրենց հայեցողության:

Հարցադրումների շարքը բավականին երկար է: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում խոսում է այնտեղ պետության բացակայության մասին: Այս պարագայում զավեշտալի է, երբ ուկրաինացի դիվանագետներն ու քաղաքական գործիչները հղումներ են անում երկրի Սահմանադրությանը:

Այսօր դժվար է Ուկրաինայում գտնել մի գործընթաց, որը տեղավորվում է ուկրաինական սահմանադրության տիրույթում”,-Facebook-յան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ