14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Պատգամավորի դեմ ցանկացած ճնշում Սահմանադրության կոպտագույն խախտում է. Շարմազանով

 ԱԺ փախնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ ցանկացած ճնշում լինի դա հանրային, լրատվական, թե կուսակցական, կամ էլ վարչապետի ճնշում դեմ է ժողովրդավարությանը։

Henaran.am-ի հետ զրույցում Շարմազանովը նշեց՝  ճնշումը ինքնին հակաժողովրդավարական է։  Նա ասաց, որ Սահմանադրությամբ հստակ նշված է, որ պատգամավորը կաշկանդված չէ իր պատգամավորական մանդատով և քվեարկում է իր խղճին և համոզմունքին համապատասխան.

«Պարո՛ն վարչապետ, դա սահմանադրական նորմ է։ Իսկ ցանկացած ճնշում կլինի ՀՀ սահմանադրության կոպիտ խախտում։ Եվ ես շարունակելու եմ քվեարկել Սահմանադրության համաձայն, իմ խղճին և համոզմունքին համաձայն։ Եվ որևէ մեկը իրավունք չունի իմ ազատ կամարտահայտման վրա անօրինական ճնշումներ գործադրել»,-հավելեց նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ