13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արտագաղթի նոր ”հոսքագիծ”. Իրատես de facto

Վերջերս ՌԴ կառավարության հաստատած օրենքը բավականին մեծ աշխուժություն է առաջացրել Հայաստանի գյուղական համայնքներում, որտեղ ”խոպանչիների” թիվը մեծ է: Ըստ այդ օրենքի՝ նախկին ԽՍՀՄ երկրներում բնակվող քաղաքացիները կարող են երեք ամսում հեշտությամբ ՌԴ քաղաքացի դառնալ, եթե հրաժարվեն սեփական երկրի քաղաքացիությունից:
Գյուղերում ապրող մեր հայրենակիցները ոգևորված են այս օրենքով, շատերն անգամ ընտանիքներով որոշել են լքել երկիրը. երիտասարդները` աշխատանքի, տարեցները՝ բարձր թոշակ ստանալու ակնկալիքով: Արժե ասել, որ այս օրենքը նպաստելու է արտագաղթի առանց այն էլ ահագնացող տեմպերին:
Ի դեպ, մեզ ծանոթ ”խոպանչիներն” այս օրենքը ”փրկություն” համարեցին, քանի որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար այլևս քաշքշուկների մեջ չեն հայտնվի:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ