08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մանրամասներ սահմանի երեկվա միջադեպից. Ժողովուրդ

 Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղում մահացած զինծառայող Արման Ղուկասյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ 365-րդ հոդվածի 3-րդ մասով’ մարտական հեր­թապահություն կամ մարտական ծա­ռայություն կրելու կանոններ խախտե­լը, որն առաջացրել Է ծանր հետեւանք­ներ: ”Ժողովուրդ”-ի տեղեկություննե­րով’ զինվորները միմյանց շփոթել են հակառակորդի հետ, ինչի հետեւանքով դիրքերում հնչել է կրակոց եւ Արմանը սպանվել է, իսկ 26-ամյա սպա Վարազդատ Զաքարյանը’ վիրավորվել: Նրան տեղափոխել են Ստեփանակերտի հի­վանդանոց: ”Ժողովուրդի” հետ զրույ­ցում Տեղ համայնքի ղեկավար Սաղաթել Գալստյանն ասաց, որ դեռ հայտնի չէ, թե ինչ է կատարվել: Նշենք, որ մա­հացած զինվորը տան միակ արու զա­վակն էր: Բանակ էր զորակոչվել 2012թ աշնանը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ