25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սեպտեմբերի 21-ին անակնկալներ Հանրապետության հրապարակում եւ ոչ միայն

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների կիզակետը լինելու է Հանրապետության հրապարակը, և այս մի միջոցառումն իր տրամաբանությամբ, սփռվածությամբ ու ապակենտրոնացվածլինելով տարբերվող և աննախադեպ կլինի։ Հանրապետության հրապարակում կայացած ասուլիսին հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ խոսելով ՀՀ անկախության օրվան` սեպտեմբերի 21-ի միջոցառումներից։

Հանրապետության հրապարակն այդ օրը ավտոերթևեկության համար փակ է լինելու։

«Միջոցառումն անցկացվելու է «Դու անկախ ես» կարգախոսի ներքո, սա հստակ ուղերձ է՝ հաշվի առնելով նաև թավշյա հեղափոխության մեր ունեցած փորձը։ Այս կարգախոսով յուրաքանչյուր քաղաքացի թիրախավորվում է, ուղերձը հղվում է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կրի ու հասկանա, որ ինքն անկախ է դրանից  բխող բոլոր հետևանքներով» ։

Աղաջանյանի խոսքով՝ այս միջոցառումը լինելու է ներառական բոլորի իմաստներով։ Ըստ նրա՝ Հրապարակ տանող բոլոր բեմերում ներկայացվելու է գրեթե բոլոր ոճերի երաժշտություն, այսինքն՝ ներառելու է մշակութային  բոլոր շերտերը։

«Այս տեսանկյունից կարևոր տարբերություն կլինի նախկինում կազմակերպված միջոցառումներից, երբ կար հստակ արտիստների խումբ, որոնք ինչ-որ չափով օգտվում էին պետության կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու մենաշնորհից։ Այս անգամ կտեսնեք երիտասարդ դեմքեր, որոնք անմիջական ֆորմատի մեջ ելույթ կունենան ՀՀ քաղաքացիների համար»,- շարունակեց Աղաջանյանը։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ին ընդունելություն կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ Բաղրամյան 26 կառավարական շենքում։

«Երևի տեղյակ եք՝ նախկինում այդ ընդունելությունները հիմնականում կազմակերպվում էին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Այս անգամ այն տեղի կունենա Բաղրամյան 26 հասցեում գտնվող կառավարական շենքում: Այդտեղ ևս ձեզ սպասվում է բավականին հաճելի անակնկալ»,- մանրամասնեց կառավարության աշխատակազմի ղեկավարը: 

Միջոցառումների մեկնարկը տրվելու է Երևանի Հանրապետության հրապարակից՝ ժամը 12:00-ին:

Հանրապետության հրապարակում տեղադրված է լինելու տոնական ավան, որտեղ լինելու է ցուցահանդես-վաճառք, հայկական ուտեստների, գինիների և գարեջրի տեսականիների համտես: «Հանրապետության հրապարակում և ամբողջ մայրաքաղաքում տոնական միջոցառումները կամփոփվեն մեծ տոնական հրավառությամբ, որը կլինի ժամը 23:00-ին :

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի խոսքով` ՀՀ քաղաքացիներն այսօրվանից պետք է խանդավառված ու վարակված լինեն՝ անկախության ուրախությունն իրենց մեջ ունենալով։  Նախարարը նաև տարբեր ոլորտների հեղինակավոր ու գնահատված մարդկանց սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ քաղաքացիների հետ զրուցելու ու նկարվելու։ 

«Նախատեսված է հատուկ ժամ Հանրապետության հրապարակում, որը պայմանականորեն անվանել ենք «սելֆի ժամ»։ Այս ժամին քաղաքացիները կկարողանան նկարվել հայտնի գործիչների հետ»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ