Որեւև տանջալից վիճակ չկա. Հրապարակ
‘’Հրապարակը’’ գրում է. ‘’Դուք ճի՞շտ եք համարում մոտեցումը, որ այլք ինչ-որ հայտարարություններ են անում, մասնավորապես’ Իվանիշվիլի-Ծառուկյան զուգահեռներ անցկացնում, եւ դուք ստիպված եք լինում գտնել ընդհանրություններ, մի խոսքով, տանջալից վիճակում եք հայտնվում’ հարցրինք ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանին: ‘’Որեւև տանջալից վիճակ չկա, շատ օբյեկտիվ գնահատական էր, իսկապես օբյեկտիվ’ ուզեք, թե չուզեք’’: Իվանիշվիլին իր երկիրը տարավ դեպի ՆԱՏՕ, տարավ դեպի Ասոցացման Իամաձայնագիր. հիմա ի՞նչ’ Ծառուկյանը Հայաստանը կտանի՞ դեպի ՆԱՏՕ ու դեպի ԵՄ ասոցացում: ‘’Իվանիշվիլին չէր ընդդիմանում Վրաստանի արտաքին կուրսի դեմ, նա ընդդիմանում էր Սահակաշվիլու ավտորիտար համակարգի, տնտեսական, բիզնես-կանոնների դեմ. խոսքը եղել է Իվանիշվիլու պատմական դերակատարության մասին: Իրանիշվիլին այդ առումով ունեցել է որոշակի դերակատարում Վրաստանում, Ծառուկյանը կարող է ունենալ Հայաստանում’’:
Այսինքն’ դուք եւ Ծառուկյանը գտնում եք, որ Սերժ Սարգսյանն ավտորիտա՞ր ղեկավար է: ‘’Սի րոպե… ավտորիտարիզմ կա, անշուշտ, Հայաստանում, բայց խոսքը վերաբերում է այն դերակատարմանը, որ կա հասարակական-քաղաքական դաշտում, եթե այնտեղ մենք ուզում ենք փոփոխություն, իսկ մենք ուզում ենք, ապա համեմատությունն Իվանիշվիլու եւ Ծառուկյանի միջեւ տեղին է’’:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: