18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Խնդիրը պետք է ժողովրդի մատից փուշ հանելը լինի /վիդեո/

՛՛Եթե տեսականորեն իրենք երեք, չորս կամ տասը պատգամավորի հույս ունեն, մենք էլ նույն ձև կարող ենք քսան-երեսուն պատգամավորի հույս ունենալ այլ դաշտից, դրա համար եկեք չմրցակցենք: Եթե ՀԱԿ-ը խոսում է ամբողջական իշխանափոխության մասին, ապա ԲՀԿ-ից ես նման բան չեմ տեսել, հակառակը, նրանց ղեկավարը ասել է, որ ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն, իսկ նրանց կուսակցության ներկայացուցիչն էլ, ով մասնակցում է քառյակի հանդիպումներին, այսօր նշել է, որ ամբողջական իշխանափոխության հարց չկա, իսկ ՀՅԴ հարգարժան իմ գործընկեր Աղվան Վարդանյանն էլ ասել է, որ նախագահի հրաժարականի խնդիր չկա՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա վստահեցրեց, որ իշխանությունները ուժեղ են, միահամուռ, և կարող են հասարակության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները լուծել: Նա ընդգծեց, թե խնդիրը պետք է լինի ոչ թե ՛՛իշխանակռիվը, այլ՝ քաղաքական ծրագիր իրականացնելը, որ մեր սիրելի ժողովրդի մատից փուշ հանենք՛՛:

՛՛Ես ընդդիմության կողմից չեմ լսել որևէ առաջարկ, որևէ ծրագիր ոչ բյուջեի քննարկման ժամանակ, ոչ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: Քննադատելը նորմալ է, երբ առաջարկություններ ունես, իսկ ցանկություններով առաջնորդվելը՛՛:

Դիտարկմանը, թե ընդդիմությունից հնչում են կարծիքներ, որ իշխանությունը տարբեր մեթոդներով առաջիկայում կփորձի խանգարել 4 ուժերի համագործակցությանը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. ՛՛Առաջին` ուժեղները երբեք չեն խանգարում, ալ նախաձեռնում են բարեփոխումներ: Երկրորդ` մենք չենք կարող խանգարել մի գործընթաց, որը ողջունում ենք: Եթե հետևել եք հանրապետակնների` այդ թվում նաև իմ հայտարարություններին, ապա միշտ ասել ենք, որ դրական ենք գնահատում ցանկացած կոնսոլիդացիա, որովհետև ամբողջ աշխարհը գնում է կուսակցությունների խոշորացման ճանապարհով և չի բացառվում որ հաջորդ ընտրություննրին համախմբվեն դառնան մեկ դաշինք: Մենք ինչու պետք է խոչընդոտենք՛՛,-ասաց նա: ՀՀԿ խոսնակն ընդգծեց, որ իրենք շահագրգռված են ու շատ ուրախ կլինեն, որ երկրում ձևավորվի առողջ, գաղափարական, կառուցողական ընդդիմութուն: ՛՛Կստացվի թե չէ, դժվար է ասել, քայլ իրենք պետք է անեն, մենք կտեսնենք, ընտրութունները յոթ սարի ետևում չեն՛՛,-ասաց նա

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ