18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՀՀ-ը մշտապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ազատ կամարտահայտման կողմնակից է եղել. Շարմազանով

 ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում անդրադարձ չի եղել Ղրիմի Հանրաքվեի վերաբերյալ ՀՀ-ի արտահայտած դիրքորոշմանը: Այս մասին ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազաովը՝ պատասախանելով հարցին, թե այդ մասին քննարկում եղել է՝ հաշվի առնելով, որ այսօր ԱՄՆ դեսպանն էր ափսոսանք հայտնել, իսկ Ուկրաինայից կոչեր են եղել ետ կանչել դեսպանին: ՛՛Հայաստանի հանրապետությունը մշտապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ազատ կամարտահայտման կողմնակից է եղել՛՛,-հավելեց ԱԺ փոխնախագահը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ և ՌԴ նախագահները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը:  Իսկ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնն այսօր ցավ է հայտնել Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման կապակցությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ