07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՀՀԿ ԳՄ նիստից հետո` կառավարության հրաժարականից

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Պատասխանելով լրագրողների հարցրին` ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նիստում չի քննարկվել ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների վերջնական որոշումը՝ կառավարությանն անվստահություն հայտնելու մասին: ՛՛Ես քառյակից միայն ՀԱԿ-ից եմ լսել այդ մասին, մնացածը չեն արտահայտվել այդ մասին: ԲՀԿ-ից լսե՞լ եք կա՞մ “Դաշնակցությունից”:

“”Դաշնակցությունից” չեմ լսել, բացի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից, այլ ներկայացուցիչների խոսք, հայտարարություն այդ մասին, որ պետք է կառավարությանը անվստահություն հայտնեն, ես չեմ լսել, հերքումներ էլ չեմ լսել՛՛: Դիտարկմանը, թե Զուրաբյանը խոսում էր բոլորի անունից, նա արձագանքեց. ՛՛Իսկ եթե ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, Ժառանգության անունից Լևոն Զուրաբյանն է հանդե՞ս գալիս, դա իրենց խնդիրն է՛՛,- ասաց նա:

Է. Շարմազանովի խոսքով՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, ուստի քաղաքական ուժերը պետք է ձգտեն հնարավորին: ՛՛Իսկ քաղաքական փոքրամասնությունը ցանկացած երկրում չի կարող կառավարություն փոխել և վերանշանակել, որովհետև եթե քաղաքական փոքրամասնությունը փոխի, նշանակի կամ վերանշանակի նոր կառավարություններ, դա կլինի ընդամենը իշխանություն:

Ընդդիմությունը նրա համար է ընդդիմություն, որ ինքը փոքրամասնություն է և խորհրդարանում չի կարող անվստահություն հայտնել, փոխել կառավարությանը: Սա ընդհամենը քաղաքական բլեֆ է՛՛,- նշեց նա: ՀՀԿ խոսնակը շեշտեց, որ նոր կառավարություն նշանակելու ՛՛մենաշնորհը քաղաքական այն ուժերինն է, ովքեր հանրության կողմից ստացել են վստահության քվե, այսինքն՝ մեծամասնությանն է՛՛: Նրա խոսքով՝ ընդդիմությունը և այլընտրանքը մեծ ցանկության դեպքում էլ կառավարությունը փոխելու հնարավորություն չունեն: 

Մանրամասները դիտեք տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ