07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Որքան Հիտլերի ղեկավարած շարժումն էր ՛՛քրիստոնեական՛՛, այնքան Ադրբեջանն է հանդուրժողական /վիդեո/

”Եթե հանդուրժողական է այն երկիրը, որը Ջուղայում հազարավոր խաչքարեր է ոչնչացնում, կացնահարում է  հայ սպային, ապա նրան հերոսացնում է, և իր հարևանին՝ հայ ժողովորդին համարում է  Ադրբեջանի թիվ մեկ թշնամին, ապա հանդուրժողականության մասին քաղաքակիրթ աշխարհի ու Ադրբեջանի ղեկավարության ընկալումները տարբեր են՛՛,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը հայտնի է ազգային ու կրոնական հանդուրժողականությամբ, իսկ Հայաստանը ֆաշիստական երկիր է՛՛:

՛՛Երկրորդ աշխարհամարտից առաջ էլ, ավելի ճիշտ՝ 1928 թվականին, Ադոլֆ Հիտլերն իր ղեկավարած շարժումն անվանում էր քրիստոնեական, բայց մենք տեսանք՝ այդ ՛՛քրիստոնեական՛՛ շարժումն ամենամեծ աղետն էր 20-րդ դարի համար:

Ինչքան Հիտլերի ղեկավարած շարժումն էր քրիստոնեական, միգուցե այնքան էլ այսօրվա Ադրբեջանի իշխանությունն է հանդուրժողական՛՛,-շեշտեց Շարմազանովը: 

 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ