26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ է թաքցնում Վանեցյանը Փաշինյանից

Սեպտեմբերին հրապարակվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցը, գրում է politik.am -ը՝ անդրադառնալոց ուշագրավ մի հարցի: Հրապարակված հեռախոսզարույցը աղմկահարույց էր և ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ ղեկավարը նույն օրը ստիպված եղան հանդես գալ մամուլի ասուլիսով, որպեսզի պարզաբանումներ ներկայացնեն: Ասուլիսի ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոսելով հեռախոսազրույցի պահին իր գտնվելու վայրի մասին ասաց. «Ուրեմն, այո ես Ռուսաստանում չեմ եղել: Ես եղել եմ Ժնև քաղաքում՝ դուք գիտեք ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ կապված մեկնել էի էնտեղ, որոշակի հարցեր կար քննարկելու»: 

Արթուր Վանեցյանի այս հայտարարությունից հետո շատերի մոտ հարց առաջացավ, թե ով պետք է Արթուր Վանեցյանի հետ քննարկեր ՀՖՖ նախագահի ընտրության հետ կապված հարցեր, երբ նրա թեկնածությունը պաշտոնապես հաստատվել է սեպտեմբերի 13-ին, իսկ Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը՝ ելնելով նրանց կողմից քննարկված գործի մանրամասններից, եղել է կամ հուլիսի 26-ին կամ հուլիսի 27-ին:

Նախ եկեք հասկանանք, թե երբվանի՞ց սկսեցին խոսել, որ հենց Վանեցյանն է դառնալու ՀՖՖ նախագահ: Հուլիսի 17-ից օրեր առաջ մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ Արթուր Վանեցյանը ցանկություն ունի ստանձնելու ՀՖՖ նախագահի պաշտոնը: Հուլիսի 17-ին ՀՖՖ գործող նախագահ, բազմաթիվ կրիմինալ պատմությունների հերոս Ռուբեն Հայրապետյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ինքը չի առաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար, եթե առաջադրվի Արթուր Վանեցյանի թեկնածությունը: Նույն օրը Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը լրատվականներից մեկի հետ զրույցում չէր բացառել, որ Արթուր Վանեցյանը կառաջադրի իր թեկնածությունը:

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը միայն օգոստոսի 16-ին, այսինքն գաղտնալսված ձայնագրությունից շատ օրեր անց հայտարարեց, որ ինքը պատրաստ է թեկնածու լինել. «Ես պատրաստ եմ առաջադրվել: Ֆուտբոլային բարձրագույն լիգայի 9 թիմ միաձայն առաջարկել ու պաշտպանել են իմ թեկնածությունը և առաջիկայում Ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահը, գործկոմը նիստ կհրավիրեն, կհայտարարեն նոր ընտրությունների մասին և այդ ժամանակ կարծում եմ, որ կառաջադրվեմ»:

Այս խոսակցություններին հենվելով շատերը ենթադրեցին, որ Վանեցյանը Ժնև է գնացել ՈՒԵՖԱ-ի կամ ՖԻՖԱ-ի ղեկավարների հետ հանդիպման, բայց չպետք է մոռանալ, որ սրանք միջազգային լուրջ կառուցներ են և դժվար է պատկերացնել, որ նրանք կարող էին ՀՖՖ նախագահի ընտրության հարցեր քննարկել մի մարդու հետ, ով այդ պահին անգամ թեկնածու չէ: Կա մի մանրուք ևս, որը կարծում ենք հետաքրքիր կլինի՝ միջազգային այս կառույցների կենտրոնական գրասենյակները ճիշտ է գտնվում են Շվեցարիայում, բայց երկուսից ոչ մեկի գրասենյակը չի գտնվում Ժնև քաղաքում՝ ՖԻՖԱ-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ցյուրիխում, իսկ ՈւԵՖԱ-ի կենտրոնական գրասենյակը՝ Նիոն քաղաքում, իսկ մենք ինչպես հիշում ենք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մի քանի անգամ շեշտում է, որ գտնվել է Ժնև քաղաքում:

Այս ամենից հետո առավել հավաստի են դառնում քաղաքում պտտվող այն լուրերը, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը գաղտնալսման օրը իրականում չի գտնվել Ժնևում: Ըստ շրջանառվող խոսակցությունների Արթուր Վանեցյանն այդ օրերին մասնավոր այցով գտնվել է Մոնակոյում:

Պարզելու համար իրականությունը Politik.am-ը պաշտոնական հարցում է ուղարկել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ կենտրոնական գրասենյակներ, որպեսզի պարզ դառնա արդյո՞ք այդ կառույցների ներկայացուցիչները հանդիպել են Արթուր Վանեցյանի հետ: Միջազգային այս կառույցները գործում են թափանցիկ և վստահ ենք, որ շատ արագ կստանանք մեր հարցերի պատասխանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ