07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայաստանիս դուխավիկ, խադավիկ, հպարտ քաղաքացուն…

Լրատվամիջոցներն անհանգստացած գրում են, որ ճանապարհային պատահարները շատացել են, վիրավորների թիվը՝ ավելացել: Միայն հունիս-հուլիս ամիսներին, նախորդ տարվա համեմատ՝ 86-ով, իսկ վիրավորների թիվը 155-ով: Էլ չմանրամասնեմ, չխորանամ թվերի մեջ… Իսկ ո՞րն է դրա պատճառը…

Իմ կարծիքով պատճառն արագաչափերը սկոտչով, ցելոֆաններով փաթաթելը, փակելը, խրոնիկ խախտումներ կատարող, սակայն չմուծողների պարտքերը ներելը, ջրելը, հեղաշրջման օրերին սիգնալիստների, ճանապարհ փակողների կողմից երթևեկությունը պարալիզացնելը, ամենաթողության խրախուսումը և բացահայտ հովանավորումը, նույնիսկ նմաններին հերոսացնելը…
Հիմա էլ նույնը կրկնում են՝ դուխով…Հատակապես Նիկոլի նկարներով, դուխով գրառումներով, մայկաներով, կեպիներով, դրոշակներով մեքենաները… Իսկ ո՞վ դուխ ունի դուխավիկին «դուխի»…Հայաստանիս դուխավիկ, խադավիկ, հպարտ քաղաքացուն… Իհարկե ոչ մեկը՝ կպառկացնեն ասֆալտին…

Ռոբերտ Մելքոնյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ