27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամուլսարի շահագործել -չշահագործելու հարցը կապված է այս հարցի հետ. Փաշինյանը ամփոփում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա կատարած այցելության ընթացքում նախագահ Մակրոնի հետ ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ՓԲԸ –ի հարցը չի քննարկել:

Այս մասին Փաշինյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: «Վեոլիա Ջրի ներկայացուցիչների հետ հանդիպում է եղել, քննարկել ենք»,-նշեց Փաշինյանը:

Հիշեցնենք, ֆրանսիական ընկերույթան դեմ հարուցված քրեական գործ էր հարուցվել: Հիշեցնենք, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության համաձայն՝ «Վեոլիա ջուրը» կաշառք տալու դիտավորությամբ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի և ևս 7 պաշտոնատար անձանց համար Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ տոմսեր է գնել, ինչից հետո ջրի սակագինը բարձրացվել է 11,414 դրամով՝ 180-ից հասնելով 191 դրամի։

Վարչապետը անդրադաձավ է նաեւ Ամուլսարի խնդրին, նշեց, որ վերջնական դիրքորոշումը պետք է հիմնված լինի փաստերի վրա:

«Լիդիան Արմենիա» -ի  մասով խոսել ենք նույնը, ինչ նախկինում ենք խոսել: Ես ասել եմ, որ մեր վերջնական դիրքորոշումը պետք է հիմնված լինի փաստերի վրա: Հունիսի սկզբին, երբ ես Ջերմուկում էի, «Լիդիան Արմենիա» ընկերությանն առաջարկեցի համագործակցել, որպեսզի փաստերի շուրջ կարողանանք ընդհանուր եզրակացության գալ, բայց, ցավոք, նրանք մերժեցին, և մենք հիմա ստիպված ենք այլ ճանապորհով գնալ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ  միաջզգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն է հարկավոր, որը  2 հարցի պատասխան պետք է տա. «2 հարցի պատասխան պետք է ստանանք, որքանով է նախագիծը անվտանգ Սեւանի եւ Ջերմուկի ջրերի ու ջրահավաք ավազանի համար : Այս պահին մենք ոչ դրական, ոչ բացասական չեզոք պատասխան չունենք, Ամուլսարի շահագործել -չշահագործելու հարցը կապված է այս հարցի հետ»:

Փաշինյանն ասաց, եթե պարզվի,  որ անվտանգ է Սևանի և Ջերմուկի ջրերի համար, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մեծ ծավալի ներդրումները, հնարավորություն կտրվի հանքը շահագործել, եթե պարզվի վտանգ կա, այլ ճանապարհով կգնան:

Լրագրողների հարցին, թե միջազգային ներդրողների համար այս գործընթացները վատ ընկալվում են որպես վատ ազդակ, վարչապետն արձագանքեց. «Ֆրանսիահայ գործարար շրջանակների հետ հանդիպման ընթացքում համոզվեցի, որ մեր բոլոր ազդակները բոլորը ճիշտ են հասկանում եւ կարիք չկա այլ լույսի ներք  ներկայացնել:  Որեւէ մեկը Հայաստանում չի կարող գործել օրենքից դուրս եւ օրենքին հակառակ, պետք է բոլոր ընկերությունները հավասար լինեն օրենքի առաջ,  ինչպես նաեւ քաղաքացիները՝ անկախ նախկինում զբաղեցրած դիրքից պաշտոնից»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ