23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սրբապղծություն, հայհոյանքներ, հրմշտոց և պետության դեմ ուղղված հանցագործություն, սակայն ոչ մեկին չփռեցին ասֆալտին

Սուրբ Հաղարծին վանքի դիմաց հավաքված հարյուրավոր զբոսաշրջիկների աչքի առաջ կրկին հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու և Հայոց պետական կրոնի վրա: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում պատմում է Էմիլ Մարկոսյանը:

«Սրբապղծություն, սադրիչ գործողություններ, հայհոյանքներ, հրմշտոց և պետության դեմ ուղղված հանցագործություն, սակայն ոչ մեկին չփռեցին ասֆալտին, ոչ մեկին պատասխանատվության չենթարկեցին և այս ամենը, ըստ ականատեսների պնդման, բազմաթիվ ոստիկանների աչքի առաջ։ Հորդորում և պահանջում եմ իշխանություններին, իրավապահ մարմիններին, բոլոր պատկան մարմիններին վերջ դնել այս անբարոյականության գագաթնակետին և գուցե նաև դիտավորյալ լռությանը ու աչքաթողության մատնված պայթյունավտանգ երևույթին, կարդացե՛ք ՀՀ Սահմանադրությունը, տեսե՛ք որն է Հայոց պետական կրոնը և հիշե՛ք թե դարեր ի վեր որքան արյուն ենք թափել ու զոհեր տվել հանուն մեր այս կրոնի, հանուն հավատքի և Քրիստոնեությանը»։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ