11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչու Արամ Սարգսյանն այլեւս Փաշինյանի հետ չէ. Առավոտ

«Քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ խոսելիս ինձ շատ են հարցնում, թե ինչու այլեւս միասին չենք, ինչու նախկինի պես «ելք»-ում չենք, ինչու ենք հիմա «Լույս» դաշինք դարձել: Պատասխանեմ՝ մեր գոր­ծընկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնեց եւ հաջողություն ունեցավ՝ հեղափո­խություն անելով: Դրանից հետո ՔՊ-ն [ղեկավար ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյան] դարձավ շատ մեծ ու բազ­մամարդ կուսակցություն եւ որոշեց, որ այս ընտրություններում պետք է միայնակ փորձի ուժերը՝ քաղաքապետի իր թեկնածուով»,- «Լույս» դաշինքի նախընտրական հավաքում երեկ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Աժ «Ելք» դաշինքի պատգաքավոր Արամ Սարգսյանը: «Հո չէի՞նք ասելու՝ մեզ էլ վերցրեք, էլի…»,- հարցադրում արեց Արամ Սարգսյանը: Նրա խոսքով՝ չէին կարող իրենց թույլ տալ, որ հանրությունն ասի՝ «Մարությանն ու Սարգսյանը գնացին ՔՊ-ից պաշտոն ուզեցին հեղափոխությունից հետո»: Հիշեցնենք, որ սեպտեճբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով: Քաղաքապետի թեկնածուն է Արտակ Զեյնալյանը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ