18 Մայիսի, Saturday, 2024
KFC

4 ուժերը դուրս են գալու փողոց

՛՛Եթե նախօրոք մտածենք, որ չենք հասնելու վերջնակետին, սկսելն անիմաստ է  դառնում: Շատ լավ գործընթաց է, ու զարմանում եմ, որ շատ ընդդիմախոսներ կան. ավելի լավ է ինչ-որ բան անես, քան ոչինչ չանես՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնության մասին: Պատգամավորը կարծում է, որ սա լուրջ հետևանքներ է ունենալու և այս համագործակցությանը միանալու են ոչ միայն արտախորհրդարանական ուժերը, այլև լայն հասարակական զանգվածներ: ՛՛Վերջ ի վերջո բոլոր այն խնդիրները, որ ծառացած են մեր առջև, մեզ բոլորիս համախմբելու են ու մենք կարողանալու ենք միգուցե փուլային հասնել ամբողջական իշխանափոխության: Մեր խնդիրը ոչ միայն կառավարության ու վարչապետի, այլև ամբողջական իշխանափոխությունն է, Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ես հավատում եմ դրան, ու իմ գործընկերները ևս՛՛:

Հարցին, թե ամեն դեպքում ինչպես են հաջողության հասնելու, եթե ԱԺ-ում մեծամասնությունը ՀՀԿ-ն է, նա արձագանքեց. ՛՛Ի՞նչ եք կարծում, որ մենք դա չենք հաշվարկել: Դա մեր գործընթացի սկիզբն է, որը կարող է հետագայում այլ զարգացումներ ունենալ, մեր խնդիրը լայն հասարակության մոբիլիզացիան է, եթե ժողովուրդը ոտքի է կանգնում, մենք հասնում ենք ամբողջական իշխանափոխության: Այդ պահը հասունանում է,  ու ժողովուրդն էլ տրամադրված չէ լռելու՛՛:

Henaran.am-ի հարցին, թե վստահ է, որ իրենցից զատ մյուս ուժերը ևս փողոց դուրս կգան, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. ՛՛Վստահ եմ, որ այո, դուրս կգանք: Սա ներքին վստահություն չէ, բանակցությունների և մեր գործընթացի տրամաբանության մեջ է՛՛:  

Իսկ ինչով է պայմանավորված այն, որ չորս ուժերը խոսում են միայն կառավարության հրաժարականի և ոչ թե նախագահի հրաժարականի մասին, Սարգսյանն ասաց. ՛՛Իսկ ի՞նչ պարտադիր է այն, որը ծրագրում ենք ու չենք իրականացրել, այդ մասին զգուշացնենք իշխանությանը՛՛: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ