23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը հասկանում է, որ կա նման ռիսկ. 168 Ժամ

«Քոչարյանի շանսերը Հայաստանում են, Դուք պետք է պատասխանեք այդ հարցին: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս պատմությունից առաջ՝ հեղափոխությունից առաջ, հեղափոխության օրերին և անմիջապես դրանից հետո, Քոչարյանը հեռու էր մնում քաղաքականությունից: Սակայն նրա դեմ մեղադրանքից հետո նա հայտարարեց, որ իրեն այդ մեղադրանքի միջոցով ըստ էության ներքաշեցին ներքաղաքական կյանքի մեջ, ՀՀ երկրորդ նա­խագահին ձերբակալեցին, ապա կալանավորեցին: Դժ­վար է նրա հետ չհամաձայնել: Սա նորություն է հայկական քաղաքական կյանքում: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո նրան ձերբակալեցի՞ն: Ոչ: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում շոկ է, եզրակացությունը մեկն է, դժվար զարգացումներ են սպասվում»,- այս մասին թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ին­տեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ Ռու­սաստանի համար ամենակարևորը Հայաստանի նկատ­մամբ վստահությունը չկորցնելն է.

«ՀՀ վարչապետը հաս­կանում է, որ կա նման ռիսկ: Հենց այդ պատճառով էլ ձգ­տում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաճախա­կի հանդիպումներ ունենալ, բացատրել այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում: Սակայն մի բան է բացատ­րել, մեկ այլ բան է գործել: Մի բան է բացատրել ու դրա­նից օրեր անց նման քայլերի գնալ: Կարծում եմ՝ վստա­հության պակաս Սոսկվայում արդեն կա»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ