20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայոց ցեղասպանության զոհերի անունների շտեմարան կստեղծվի

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստանի ազգային արխիվը փորձում է ստեղծել Հայոց ցեղասպանության զոհերի անունների շտեմարան:

Նա հավելել է, որ եթե 1920-30-ականներին անեինք, շատ մեծ տվյալներ կային, ապա այսօր բավականին ուշ է, եւ իրենք միայն գրառված անունները կարող են նշել:Այս պահի դրությամբ դրանք 200-300 հազար են:

«Զոհերի թիվն անշուշտ անցնում է մեկ միլիոնից, սակայն քանակը կարևոր չէ: Շատ ժամանակ է անցել: Եթե մենք այս աշխատանքներն ավելի վաղ սկսեինք իրականացնել, այդ անուններն ավելի շատ կլինեին»,- ասել է նա:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Հայաստանի ազգային արխիվը հրատարակել է 3 հատորանոց ժողովածու՝ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում»: Գիրքը թարգմանվել է անգլերեն: Նախատեսվում է մինչեւ 2015թ. մի քանի լեզուներով էլ այն թարգմանել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ