18 Մայիսի, Saturday, 2024
KFC

”Իրար ուտելու եք”. Ծառուկյանը կզիջի՞ Րաֆֆուն

”Ասում են` փոխեք էս մարդուն, բերեք ուրիշ մարդ, քանի որ իրան չենք վստահում: Ես ռեալ դաշտից եմ, ուտոպիական դաշտից չեմ, և 1-ին գուարած 1 հավասար է 2-ի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը` խոսելով ԱԺ ոչ իշխանական ուժերի կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին: Պատգամավորը շեշտեց, որ քաղաքականությունը հնարավորությունների տեղ է, ոչ թե ցանկությունների: ”Այս 4 ուժերը վաղուցվանից դեմ են քվեարկում կառավարության յուրաքանչյուր ծրագրի, է ինչ, չունեն մեծամասնություն, ինչքան ուզում ես դեմ քվեարկի, վերջնական առումեվ մենք ենք մեծամասնություն”,-նկատեց նա: 

Ասուլիսի մյուս բանախոսը` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, սակայն, շեշտեց` իրենց պայքարը անձերի դեմ չէ: Ապա նա փորձեց բացատրել, թե ինչ նպատակ են հետապնդում իրենք:”Գանք 12թ-ի ընտրություններից, ԲՀԿ-ն իշխող կոլաիցիայի մաս էր կազմում, այդ գործունեության ընթացքում երկիրը զարգացումներ է ունեցել, հետագայում գտել է, որ գնում է ոչ ճիշտ զարգացման ուղղությամբ և այդ փուլում, խորհրդարանական ընտրություններից հետո, չի մտել կոալցիայի մեջ, քանի որ ԲՀԿ-ը քաղաքական որոշումնների վրա ազդեցության չափեր չուներ այնքան, որքան քվե է ստացել։ 

Երկու տարին գլորել ենք բավական քաղաքակիրթ, հիմա տեսել ենք, որ ցանկացած առաջարկ մերժում է, ուրեմն մենք էլ ավելի ակտիվացնում ենք՝ գնահատան ենք տալիս կառավարության գործունենությունը և դա էլ քիչ է, որ ասես կառավարություն գնա ես եմ գալիս”:

Վարդան Այվազյանին սրանից հետո հետաքրքիր էր հասկանալ. ”Հիմա արձանագրենք, որ դուք ընդդիմություն եք”: Միքայել Մելքումյանը շարունակեց, թե հիմա կունենան միասական ծրագիր և ցույց կտան։ Այվազյանը կրկին ընդմիջեց. ”Եվ ընտրություններին հանդես կգաք մեծ միասնական ցուցակով”։ Այս անգամ Մելքումյանը արձագանքեց. ”Ընտրություններին չի հասնի”։

Իհարկե չի հասնի, մինչև ընտրություն քանի որ քարուքանդ կլինեք”,-նետեց Այվազյանը։

Հարցին, թե ինչու չեն պահանջում հենց նախագահի հրաժարականը, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց, որ պետք չէ շտապել:

Ինչ վերաբերում է նրան, թե ովէ  լինելու քառյակի վարչապետը, ապա Վարդան Այվազյանը նետեց. ”Հենց որոշեցիք ով է լինելու, իրար ուտելու եք”։ ”Անկախ գումարելինների փոփոխությունից գումարը չի փոխվում, ՀՀԿ-ն՝ նույնիսկ առանց ՕԵԿ-ի՝ ունի մեծամասնություն, ինչու պետք է մեծամասնությունից մեկը թողնի ու գա ՀԱԿ, ԲՀԿ կամ ՀՅԴ։ Էտ ինչ փոփոխություն պետք է լինի”,-ասաց նա։ 

Հարցին, թե օրինակ Գագիկ Ծառուկյանը վարչապետի աթոռը կզիջի Րաֆֆի Հովհաննիսյանին, Մելքումյանն արձագանքեց, որ իրենք պաշտոնի խնդիր չունեն, իսկ Այվազյանը կատակեց. ”Հարցեր են…”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ